Լրահոս

03.09.2014 17:19


Ոստիկանության աշխատակիցներն անգործություն են ցուցաբերել հանցագործության բացահայտման ուղղությամբ

Ոստիկանության աշխատակիցներն անգործություն են ցուցաբերել հանցագործության բացահայտման ուղղությամբ

Քաղաքացի Ալֆրեդ Բ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասում բանավոր հաղորդում է ներկայացրել իրեն պատկանող` Երևանի Խորենացու փողոցի 25-րդ շենքում գտնվող բնակարանում կատարված գողության մասին: Ահազանգի հիման վրա ոստիկանության երկու աշխատակիցներ գնացել են Ալֆրեդ Բ.-ի բնակարան, սակայն հանցագործության մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:
Ալֆրեդ Բ.-ն նույն օրը նույն դեպքի մասին երկրորդ անգամ է ահազանգել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մաս: Արդեն երկրորդ ահազանգով Ալֆրեդ Բ.-ի բնակարան այցելած այս անգամ արդեն քննիչն իր գործընկերների թույլ տված խախտումները թաքցնելու դիտավորությամբ դեպքի վայրի զննության մասին արձանագրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը