Սեպտեմբերի 3-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով, ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան և Կենտրոն բաժինների հրշեջ-փրկարարական ջոկատներում, Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` նախարարի այլ հրամաններով` Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ Սյունիքի ՄՓՎ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում:
Նշանակումներ ԱԻՆ-ում
Սեպտեմբերի 3-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով, ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան և Կենտրոն բաժինների հրշեջ-փրկարարական ջոկատներում, Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` նախարարի այլ հրամաններով` Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ Երվանդ Նավասարդյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ Սյունիքի ՄՓՎ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանին` փ/ծ փոխգնդապետի կոչում: