Լրահոս

03.09.2014 17:00


Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը մասնակցեց «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը մասնակցեց «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան– ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից է դարձել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով սպանվել է 75 միլիոն մարդ, փլուզվել չորս խոշոր համաշխարհային կասրություններ`Ավտրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական և Բրիտանական:
Ցուցատախտակներից մեկը նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությանը:
Ցուցադրության մեջ ներառված են Հայոց ցեղասպանության թանգարան– ինստիտուտի կողմից տրամադրված լուսանկարներ, որոնք վկայում են մի ամբողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ամենավայրագ հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Այս խորագրի վերջին նյութերը