ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահության 2014թ. սեպտեմբերի 3-ի նիստում քննարկվեցին 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխության հետ կապված մի շարք խնդիրներ: Տեղի ունեցած մտքերի փոխանակման արդյունքում նախագահությունը միաձայն որոշեց բաց նամակով դիմել ՀՀ վարչապետին և ներկայացնել ԵՊՀ կոլեկտիվի մտահոգություններն առկա խնդիրների վերաբերյալ:
Կից ներկայացվում է բաց նամակի տեքստը:
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ վարչապետ, ԵՊՀ խորհրդի անդամ
Հ. Ա. Աբրահամյանին
Մեծարգո´ պարոն վարչապետ,
Կատարելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահության որոշումը՝ դիմում եմ Ձեզ հիշյալ խնդրի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ոչ պետական ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտավորությունից: Միևնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին: Քանի որ Երևանի պետական համալսարանի կազմակերպաիրավական ձևը հենց պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (ՊՈԱԿ), ԵՊՀ-ում համատեղությամբ աշխատող դասախոսները չեն կարող հրաժարվել իրենց հիմնական աշխատավայրից կատարվող սոցիալական վճարից: Այս պատճառով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ դիմում են գրում աշխատանքից ազատվելու խնդրանքով, քանի որ նրանց հիմնական աշխատավայրից հաճախ կատարվող սոցիալական վճարը գերազանցում է ԵՊՀ-ում նրանց աշխատավարձը, և նրանք չեն ցանկանում կատարել սոցիալական վճարներ: ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է այս խնդրով, քանզի ՀՀ-ում գործող ոչ պետական առաջատար ընկերություններում և խոշոր հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող երիտասարդների արտահոսքը ԵՊՀ-ից կարող է ունենալ զգալի ազդեցություն կրթության որակի անկման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և սերնդափոխության վրա:
Միաժամանակ ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է, որ սահմանված կարգը չի տարածվում ՀՀ-ում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա, և բուհերի կազմակերպաիրավական ձևերի տարբերության պատճառով ստեղծվել են անհավասար պայմաններ բուհերի աշխատողների համար, ինչի արդյունքում ՊՈԱԿ հանդիսացող բուհերից տեղի է ունենում երիտասարդ մասնագետների արտահոսք: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ եթե ՀՀ որևէ մի բուհ պետք է ունենա հատուկ կամ արտոնյալ կարգավիճակ, ապա դա կարող է լինել միայն Հայաստանի Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, որի առանձնահատուկ կարգավիճակը սահմանված է «Կրթության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ նախագահի հրամանագրով:
Մեծարգո´ պարոն վարչապետ,
Ներկայացնելով ԵՊՀ կոլեկտիվի ներկայացուցիչների մտահոգությունը` ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում առկա խնդրին և ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում եմ Ձեզ ձեռնարկել խնդրո առարկա հարցերի լուծմանն ուղղված քայլեր: Վստահ եմ, որ որպես ԵՊՀ խորհրդի անդամ Ձեզ նույնպես մտահոգում են վերահիշյալ խնդիրները:
ԵՊՀ Արհմիության բաց նամակը ՀՀ վարչապետին
ՀՀ վարչապետ
Հ. Աբրահամյանին

Հարգանքով`
ԵՊՀ արհեստակցական
կազմակերպության նախագահ՝ Արմեն Ավետիսյան