Լրահոս

03.09.2014 16:00


ԱՄՆ–ում արդարացրել և ազատ են արձակել 30 տարի բանտում անցկացրած եղբայրներին

ԱՄՆ–ում արդարացրել և ազատ են արձակել 30 տարի բանտում անցկացրած եղբայրներին

Ամերիկայի Հյուսիսային Կարոլինա նահանգի դատարանն ազատ է արձակել երկու եղբայրների, ովքեր 1983թ. դատապարտվել էին 11–ամյա մի աղջկա բռնաբարելու և սպանելու մեղադրանքով։ 30 տարի առաջ այդ որոշումը կայացնող երդվյալ ատենակալներին անգամ չի կանգնեցրել ապացույցների բացակայությունը և եղբայրների մտավոր հետամնացությունը։

«Fox News»–ի փոխանցմամբ՝ Հենրի Մըքքոլումին և Լեոն Բրաուին կործանել է այն, որ նրանք մի քանի ժամ տևած հարցաքննության արդյունքում ընդունել են իրենց մեղքը։

Դատավճռից 30 տարի անց միայն Հյուսիսային Կարոլինայի իշխանությունն ընդունել է, որ այդ խոստովանական ցուցմունքները կորսվել են ճնշում գործադրելով։ Այդպիսով ամերիկացի եղբայրները դատապարտվել են մահապատժի։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկի նկատմամբ կայացրած վճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Արդյունքում՝ Բրաունը 30 տարի անց է կացրել սովորական խցում, իսկ Մըքքոլումը՝ հատուկ մեկուսարանում՝ սպասելով իր մահապատժի օրվան։

Կրկնակի փորձաքննությունից պարզ է դարձել, որ հանցագործության վայրում հայտնաբերված ծխախոտի մոխրում վերոնշյալ անձանց ԴՆԹ–ն չի հայտնաբերվել։ Գարեջրի տարայի վրայից վերցված մատնահետքերն էլ չեն համընկել Բրաունի և Մըքքոլումի մատնահետքերի հետ։ Ավելին, դրանք համընկել են եղբայրներին ազատագրելուց մեկ ամիս անց նմանօրինակ հանցագործության համար դատապարտված մի հանցագործի մատնահետքերի հետ, ում անունը չի հաղորդվում։ Հայտնի է միայն, որ նա 74 տարեկան է, և մինչ այժմ գտնվում է քրեակատարողական հիմնարկում։

Մտավոր հետամնացություն ունեցող եղբայրներն ազատ են արձակվել հենց դատարանի դահլիճից։ Սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան իշխանություններն ընդունում են իրենց սխալը և շտկում տասնամյակներ առաջ կայացրած սխալ դատավճիռը։ Օրինակ՝ ապրիլին էլ Նյու Յորքի դատարանն էր ազատ արձակել 51–ամյա մի տղամարդու, ով սխալմամբ ճաղերի հետևում անց էր կացրել 24 տարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը