Վահագն Խաչատրյան. «ՄՄ–ին անդամակցելով՝ ոչ մի առավելություն չենք ստանում»
Այսօրվա ասուլիսին ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, նշել է.
«ՀՀ–ում մեկ տարվա ընթացքում ինչ–որ փոփոխություն չէր կարող լինել, քանի որ Հայաստանի քաղաքացիների կամ ՀՀ պետության օրակարգում դրված է քաղաքական խնդիր։ Այս քաղաքական համակարգն ուղղակի չի կարող արդարացնել իրեն, իր գոյությունը, եթե ինքն իր մեջ գտնում է գոյության իմաստ, բայց քաղաքացիների ու պետության համար չկա։ Այս համակարգը սպառել է իրեն...», – ասել է նա՝ հավելելով, որ անդամակցությունն օգտակար չի լինի, եթե մենք չենք կարողանում լուծել ներքին խնդիրները։
«Սեպտեմբերի 3–ն ապացույցն է այն բանի, որ ՀՀ–ում ընդհանրապես քաղաքական, տնտեսական առումով ռազմավարություն չկա. եթե ռազմավարություն լիներ, և ռազմավարական խնդիրներ դրված լինեին իշխանության առջև, սեպտեմբերի 3-ն անակնկալ չէր լինի», – նշել է բանախոսը՝ հավելելով, որ մինչ այդ Հայաստանը եվրաասոցացման շուրջ էր բանակցում։
Ըստ տնտեսագետի՝ քաղաքականության մեջ նման դրևորումները խոսում են իշխանության անլուրջ լինելու մասին. «...եթե լուրջ քաղաքական ուժ լիներ և պատասխանատու, այդ դեպքում մինչ այդ բացատրություններ կտրվեին մեզ բոլորիս, թե ինչ է տեղի ունեցել։ Մեզ իսկապե՞ս ձեռք է տալիս Մաքսային միության անդամ դառնալ և իսկապե՞ս ձեռք չի տալիս եվրաասոցացման շրջանակներում եվրոպական չափանիշներով ապրել։ Այդ բացատրությունները պետք է տրվեին, բայց չեն տրվել։ Ես ձեզ ասեմ, որ այդ բացատրությունը մինչև հիմա էլ տրված չէ»։
Ինչ վերաբերում է ՄՄ–ին միանալու առավելություններին, տնտեսագետն ասել է. «Ոչ մի առավելություն չենք ստանում, որովհետև մենք այսօրվա Մաքսային միության երկրների հետ գործում ենք նույն մաքսային համակարգում՝ առանձին ամեն մեկի հետ, և ընդհանուր՝ ԱԽՀ երկրների շրջանակում, այսինքն՝ որևէ խոչընդոտ չկա մեր առևտուրն իրականացնելու համար. ընդհակառակը՝ մենք ունենում ենք լրացուցիչ պրոբլեմներ։ Սրա մասին խոսում ենք շատ, հետո մոռանում ենք։ Խոսքը վերաբերում է լրացուցիչ մաքսատուրքերին. դրանք 2.7 անգամ ավելի են, քան Հայաստանում գործող մաքսատուրքերը, ինչը նշանակում է, որ մեր կյանքը թանկանալու է»։
Նա շեշտել է, որ վերոնշյալի մասին չի խոսվում, քանզի ձեռնտու չի իշխանությանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին, տնտեսագետի խոսքերով՝ դրանք կազդեն նաև մեզ վրա. «Ամենաշատ տուժողներից լինելու ենք նաև մենք, որովհետև ռուսական տնտեսության բացասական արձագանքն արդեն հասել է Հայաստան. եթե ԿԲ երեկվա հրապարակած թվերին ենք նայում, տրանսֆերները Ռուսաստանից արդեն 10%–ով պակասել են՝ անցած տարվա համեմատ։ Այս միտումը, ցավոք սրտի, կշարունակվի»։
Հայաստանի տնտեսությունը, ըստ բանախոսի, վերջին 5 տարիների ընթացքում կանգնած է տեղում. «Մենք դոփում ենք տեղում, և ավելի է վատանում մեր վիճակը. համենայնդեպս, առաջընթաց չկա»։
Վահագն Խաչատրանը նշել է, որ տնտեսությունը պետք է հնարավորին չափ ազատ լինի. դրա բացակայության հետևանքով է, որ հայաստանյան տնտեսության մեջ ո՛չ մրցակցություն կա, ո՛չ արդյունավետություն, ո՛չ ներդրումներ։
«Մեր մոտ ներդրում անող չի գա. դրան ո՛չ քաղաքական համակարգն է նպաստում, ո՛չ տնտեսական, ո՛չ հարկային»,– եզրահանգել է բանախոսը։

7or.am