Լրահոս

03.09.2014 14:26


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Սպենդիարյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 00.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 161 շենքի մոտ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի 8 շենքի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Օպել»-ի, որն էլ առաջ շարժվելով` վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ հատվածում «ՊԱԶ-32054» մակնիշի ավտոբուսը բախվել է ճանապարհի բանուկ մասից դուրս կայանված «ԿամԱԶ 5511» մակնիշի ավտոմեքենայի:
«ՊԱԶ-32054»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Նիսան Ուրբան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 7.5 կմ-ին «ԲՄՎ 523» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում գտնվող կովի, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Վանաձորի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 38/1 շենքի մոտ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, հետընթաց կատարելու ընթացքում, վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Տուժողը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության տարոնի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդը ինքնակամ ներկայացել է բաժին և հայտարարել, որ նշված վայրում կատարել է հետընթաց, սակայն չի նկատել, որ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն, այդ իսկ պատճառով հեռացել է դեպքի վայրից:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը