Լրահոս

03.09.2014 12:34


Վաղը «Նաիրիտի» աշխատողները ցույց կանեն Կառավարության դիմաց

Վաղը «Նաիրիտի» աշխատողները ցույց կանեն Կառավարության դիմաց

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 4–ին՝ ժամը 10. 00–ին, «Նաիրիտի» աշխատակիցները կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց՝ ավանդական բողոքի ցույցի։ Խոստացված աշխատավարձը չի վճարվել՝ գումարվելով մեկ տարուց ավելի կուտակված պարտքին։

Ի դեպ, այսօր լրացավ «Ռոսնեֆտի» ղեկավար Ի. Սեչինի՝ «Նաիրիտում» 500 մլն ներդրում անելու և այն վերագործարկելու մասին հայտարարության մեկ տարին։ Հայտնի է, որ ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել գործարանն առանց պարտքերի, սակայն այդ հարցի շուրջ համաձայնության չգալով՝ բանակցությունները մտան փակուղի։

Հիշեցնենք, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով ՌԴ–ի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներից անմասն չի մնացել նաև «Ռոսնեֆտը»։ Թեև ընկերության ակտիվները չեն սառեցվել, սակայն ԱՄՆ-ը ռուսական ընկերության նախագահ Իգոր Սեչինին արդեն ներկայացրել է պատժամիջոցների ցանկը, որով արգելում է ՌԴ-ին իր հետ որևէ գործարք կնքել: Ամերիկյան ընկերություններին ու քաղաքացիներին այսուհետ արգելվում է ներդրումներ իրականացնել նշյալ ընկերության բաժնետոմսերում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը