«Իսլամական պետության» գրոհայինները սպառնում են պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները սպառնում են պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում: Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է համացանցում։ Այս մասին հաղորդում է արաբական «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստատեսությունը:
Կադրում մի գրոհային խոսում է կործանիչի խցիկից՝ սիրիական Ռաքքա նահանգի՝ իրենց կողմից գրավված ռազմական օդանավակայանի տարածքում: Մասնավորապես, նա հայտարարում է, թե գրոհայինները մտադիր են «Ալլահի կամքով» «ազատագրել» Չեչնիան և Կովկասը: Տեսագրությունն ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ:
Բացի այդ՝ գրոհայինները Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնում են կառավարական զորքերի դեմ պատերազմ սկսել օդում:
Օգոստոսի վերջին իսլամիստները գրավել էին Տաբակայի ռազմական օդանավակայանը, և նրանց ձեռքում էին հայտնվել ծանր հրանոթներ, տանկեր և ինքնաթիռներ:

ilur.am