Լրահոս

03.09.2014 10:39


Իշխանության խաղերը

Իշխանության խաղերը

Անդրադառնալով ոչ իշխանական քաղաքական ուժերի` սահմանադրական փոփոխությունների նկատմամբ բացասական դիրքորոշմանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե «ինչի՞ն են նրանք դեմ, եթե փաստաթուղթը դեռ չկա:

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակի խոսքերին՝ «Չորրորդ իշխանությունը» գրում է՝ «Էդուարդ Շարմազանովի համար երևի չափազանց դժվար է հասկանալը, որ փաստաթուղթը, ճիշտ է, դեռ չկա, բայց դրա հիմնական բովանդակությունը հայտնի է: Ավելին` Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, թե անձամբ ինքը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին, որը ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, բայց պարոն Շարմազանովը, չգիտես՝ ինչու, տարակուսանք չի հայտնել, թե՝ «շեֆ, չհասկացա՝ ինչի՞ն ես դեմ, եթե փաստաթուղթը դեռ չկա»:

Բայց գաղափարն, ընդհանուր առմամբ, լավն է, և կարելի է կիրառել տարբեր իրավիճակներում: Օրինակ՝ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը մի օր հայտարարի, թե պատրաստ է ինչ-ինչ նկատառումներով ազատագրված տարածքները հանձնել, որևէ մեկն իրավունք չպիտի ունենա դեմ արտահայտվել: Որովհետև՝ «ինչի՞ն են նրանք դեմ, եթե փաստաթուղթը դեռ չկա»: Այ, կստորագրվի, դրանից հետո ինչքան ուզում եք՝ դեմ եղեք»։

Այս խորագրի վերջին նյութերը