Էդուարդ Նալբանդյանը, մասնակցելով Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդման արարողությանը, նրան էր փոխանցել Սերժ Սարգսյանի հրավերը՝ ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին՝ Ծիծեռնակաբերդում։
«Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձը Թուրքիայի կառավարության ռազմավարական խնդիրն է»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Նա նաև կոչ է արել Հայաստանին չլինել պատմական իրադարձությունների գերին, ինչպես նաև չմերժել երկկողմ հարաբերությունների նորմալացման Անկարայի առաջարկը։
Նկատենք, որ Դավութօղլուն որևէ նոր բան չի ասել։ Նա կրկնել է այն, ինչ ասում էր պաշտոնական Անկարան Էրդողանի շուրթերով «Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի առաջին օրվանից։ Դա «Տարածքներ և Հայոց ցեղասպանության հարցի «պատմականացում»՝ հայ–թուրքական սահմանները բացելու և հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խոստման դիմաց» թուրքական առաջարկն է՝ Հայաստանի կապիտուլյացիայի բանաձևը։
Ցեղասպանության մասով Սարգսյանը բավարարեց թուրքերի պահանջները՝ ստորագրելով հայ–թուրքական արձանագրությունները։ Ղարաբաղի մասով էլ էր ՀՀԿ ղեկավարը «նախաձեռնողականություն» ցուցաբերում և Կազանում պատրաստ էր բավարարել Անկարայի ևս մեկ նախապայման, բայց վերջին պահին ՀՀ–ին ու ԼՂՀ–ին օգնության հասան Էրդողանն ու Ալիևն՝ իրենց ագահությամբ և հիմարությամբ։
Թվում էր, թե այդ ամենից Սարգսյանը հետևություններ արած կլինի, սակայն, ավա՜ղ։ Նա հիմա կրկին ուզում է վերականգնել «Ֆուտբոլին»՝ այս անգամ արդեն Ցեղասպանության 100–ամյակի առիթն օգտագործելով։ Թուրքիան էլ առիթը բաց չի թողնում իր նախապայմանների մասին հիշեցնելու համար։ Դավութօղլուի հայտարարությունն այդ նախապայմանների մասին էր։ Ու եթե այսքանից հետո պաշտոնական Երևանն իր ստորագրությունը հետ չի վերցնում տխրահռչակ արձանագրություններից ու կտրուկ չի փոխում հայ–թուրքական հարաբերությունների բովանդակությունը, ապա սա լրիվ այլ բան է նշանակում։
Թուրքիայից պատասխանեցին Սերժ Սարգսյանի նամակին
Էդուարդ Նալբանդյանը, մասնակցելով Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդման արարողությանը, նրան էր փոխանցել Սերժ Սարգսյանի հրավերը՝ ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին՝ Ծիծեռնակաբերդում։
Նալբանդյանն Էրդողանից պատասխան չբերեց։ Փոխարենն արձագանքեց նորաթուխ վարչապետը՝ Դավութօղլուն, ով Ցյուրիխում Նալբանդյանի շփոթված դեմքի ֆոնին անթաքույց ժպիտով էր ստորագրում հայ–թուրքական արձանագրությունները։
«Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձը Թուրքիայի կառավարության ռազմավարական խնդիրն է»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Նա նաև կոչ է արել Հայաստանին չլինել պատմական իրադարձությունների գերին, ինչպես նաև չմերժել երկկողմ հարաբերությունների նորմալացման Անկարայի առաջարկը։
Նկատենք, որ Դավութօղլուն որևէ նոր բան չի ասել։ Նա կրկնել է այն, ինչ ասում էր պաշտոնական Անկարան Էրդողանի շուրթերով «Ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի առաջին օրվանից։ Դա «Տարածքներ և Հայոց ցեղասպանության հարցի «պատմականացում»՝ հայ–թուրքական սահմանները բացելու և հայ–թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խոստման դիմաց» թուրքական առաջարկն է՝ Հայաստանի կապիտուլյացիայի բանաձևը։
Ցեղասպանության մասով Սարգսյանը բավարարեց թուրքերի պահանջները՝ ստորագրելով հայ–թուրքական արձանագրությունները։ Ղարաբաղի մասով էլ էր ՀՀԿ ղեկավարը «նախաձեռնողականություն» ցուցաբերում և Կազանում պատրաստ էր բավարարել Անկարայի ևս մեկ նախապայման, բայց վերջին պահին ՀՀ–ին ու ԼՂՀ–ին օգնության հասան Էրդողանն ու Ալիևն՝ իրենց ագահությամբ և հիմարությամբ։
Թվում էր, թե այդ ամենից Սարգսյանը հետևություններ արած կլինի, սակայն, ավա՜ղ։ Նա հիմա կրկին ուզում է վերականգնել «Ֆուտբոլին»՝ այս անգամ արդեն Ցեղասպանության 100–ամյակի առիթն օգտագործելով։ Թուրքիան էլ առիթը բաց չի թողնում իր նախապայմանների մասին հիշեցնելու համար։ Դավութօղլուի հայտարարությունն այդ նախապայմանների մասին էր։ Ու եթե այսքանից հետո պաշտոնական Երևանն իր ստորագրությունը հետ չի վերցնում տխրահռչակ արձանագրություններից ու կտրուկ չի փոխում հայ–թուրքական հարաբերությունների բովանդակությունը, ապա սա լրիվ այլ բան է նշանակում։
Կորյուն Մանուկյան