Լրահոս

02.09.2014 16:21


Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

Շենգավիթ վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Ղարիբջանյան, Օդեսայի, Հրազդանի, Չեխովի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան փողոցների, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի, Արագածի և Կողբի փողոցների ու նրբանցքների, Բագրատունյաց 3, 5, 7, 11 համարների և 2-րդ նրբանցքի, Արտաշիսյան 37-41, Նժդեհի 1-19 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը