Գնոստիկ ուսմունքներում ուշագրավ տեսություն կար, որը հետագայում վերափոխված ձևակերպումներով հայտնվեց տարբեր կրոնափիլիսոփայական ուսմունքներում։ Ըստ դրա՝ ոչ թե Աստված է դրախտից վտարել Ադամին ու Եվային, այլ հակառակը։ Մարդիկ հրաժարվեցին Աստծուց՝ Եդեմը դարձնելով դժոխք։ Իսկ դրախտը հետ բերելու միակ ելքն այլևս մնաց մարդկանց ձեռքում...
Որքան էլ գաղափարն այս պաթետիկ հնչի, դրա ենթատեքստը բավականին պարզ ու համընդհանուր է։
Վերցրե՛ք այսօրվա մեր պետությունը։ Հաղթանակած նորանկախ երկիր՝ մտավոր ու այլ լուրջ ներուժով, զարգացման հեռանկարներով։ Ու ինչպիսի՞ն է այսօր Հայաստանը։ Թուլացած բոլո՛ր առումներով։
Ինչ էլ որ ասի գործող իշխանությունը, գլուխգովան ինչ հայտարարություններ էլ որ անի, իրականությունը տեսնում են բոլորը թե՛ ներսում, թե՛ դրսում։
«Հայկական դրախտը» կառուցելու փոխարեն սկսեցին կառուցել «Հայկական աշխարհ»՝ ամայացնելով ամեն ինչ։ Ու պարզվում է՝ դա դեռ վերջը չէ։ Հիմա էլ սահմանադրական փոփոխություններ. ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության փոխարեն՝ մեկ կուսակցության, ավելի ճիշտ՝ մեկ մարդու երկիր։
Հին աշխարհի գնոստիկների ձևակերպմամբ՝ սեփական ձեռքերով դժոխքի հաստատում։ Դա պարզապես պետք է բացառվի։ Մնացած խնդիրները, անձինք, համակրանքներն ու հակակրանքները բացարձակապես երկրորդական են։
«Հայկական աշխարհ» = «Հայկական դժոխք»

Վախթանգ Մարգարյան