Հ. Ռոստոմյան. «Սա իսկական օլիմպիական հավաքական էր»
ՀԱՕԿ-իգլխավորքարտուղարՀրաչյաՌոստոմյանն այսօր ամփոփել է Նանջինգի պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի պատվիրակության մրցելույթները: Հայ պատանի մարզիկ-մարզուհիների 2 ոսկե, 2 արծաթեև 3 բրոնզե մեդալները Ռոստոմյանը հիանալի արդյունք է համարում։
–Սաիսկականօլիմպիականհավաքականէր։ Դրան հասնելու համար ահռելիաշխատանքէկատարվել: Բացի մեդալներից՝ եղել են նաև 4-րդ, 5-րդտեղ։ Կարելի է ասել, որ, ընդհանուրառմամբ,արդյունավետՕլիմպիադաէր, ևհերթափոխըկայանումէ,–ասել է նա՝ հավելելով, որ պատանիներից Սիմոն Մարտիրոսյանը և Հրաչիկ Բաբայանը շատ հնարավոր է՝ մասնակցեն 2016թ.Ռիոյում կայանալիքմեծահասակների մրցումներին:
Նաև ջանքեր են գործադրվում՝ Հայաստանում զարգացնելու լող սպորտաձևը։ Ռոստոմյանի խոսքերով՝ ՀԱՕԿ-ի նախագահ ԳագիկԾառուկյանի նախաձեռնությամբ՝ Դավիթաշենում կառուցվում է լողավազան ջրացատկորդների և կարճ տարածության լողորդների մարզվելու լավագույն պայմաններ ստեղծելու համար։
Ինչ վերաբերում է 2015թ. Բաքվում կայանալիք եվրոպականխաղերին Հայաստանի մասնակցությանը, ՀԱՕԿ-իգլխավորքարտուղարը նշել է, որ դեռ պետք է քննարկեն այդ հարցը, և մինչև հոկտեմբերի 11-ը որոշում կկայացնեն։
Հ. Ռոստոմյան. «Սա իսկական օլիմպիական հավաքական էր»
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ամփոփել է Նանջինգի պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի պատվիրակության մրցելույթները: Հայ պատանի մարզիկ-մարզուհիների 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալները Ռոստոմյանը հիանալի արդյունք է համարում։
–Սա իսկական օլիմպիական հավաքական էր։ Դրան հասնելու համար ահռելի աշխատանք է կատարվել: Բացի մեդալներից՝ եղել են նաև 4-րդ, 5-րդ տեղ։ Կարելի է ասել, որ, ընդհանուր առմամբ, արդյունավետ Օլիմպիադա էր, և հերթափոխը կայանում է,–ասել է նա՝ հավելելով, որ պատանիներից Սիմոն Մարտիրոսյանը և Հրաչիկ Բաբայանը շատ հնարավոր է՝ մասնակցեն 2016թ. Ռիոյում կայանալիք մեծահասակների մրցումներին:
Նաև ջանքեր են գործադրվում՝ Հայաստանում զարգացնելու լող սպորտաձևը։ Ռոստոմյանի խոսքերով՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ՝ Դավիթաշենում կառուցվում է լողավազան ջրացատկորդների և կարճ տարածության լողորդների մարզվելու լավագույն պայմաններ ստեղծելու համար։
Ինչ վերաբերում է 2015թ. Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությանը, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դեռ պետք է քննարկեն այդ հարցը, և մինչև հոկտեմբերի 11-ը որոշում կկայացնեն։
7or.am