Քաղաքական

02.09.2014 12:33


Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանի համար Հայաստանը ՍՊԸ է»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանի համար Հայաստանը ՍՊԸ է»

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակից, նշել է. «Մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել և մաքրել այն ավգյան ախոռները, որոնք առաջացել են Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Մնացած բոլոր օրակարգերը՝ լինեն սահմանադրական փոփոխություններ, թե այլ բան, կեղծ են։ Սերժ Սարգսյանի համար Հայաստանը ՍՊԸ է, ընդ որում՝ նրան այդ ՍՊԸ–ից սահմանափակ պատասխանատվությունն է դուր գալիս, որովհետև իրեն թվում է, թե կարելի է կանոնադրությունը փոխել և բոլորի բաժնետոմսերը վերցնել։ Այդպես չէ. Հայաստանը ոչ ՍՊԸ է, ոչ էլ խաղատուն»։

Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև Հրանտ Բագրատյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մեկնաբանությանը. «Մարդ, որը մանդատը ստացել է Լևոն Տեր–Պետրոսյանից ու այսօր «ՀԱԿ»–ի հետ կապ չունի, մարդ, որը մինչ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարելն ավելի շուտ ասաց, որ միգուցե առաջադրվի նախագահի թեկնածու, էլ չեմ ասում՝ մարդ, որը պատրաստվում էր ժամանակին ընտրություններից հետո շնորհավորել Սերժ Սարգսյանին, ուղղակի հանգամանքների բերումով այդպես չստացվեց.... այսօր խոսում է... մենք փաստեր ունենք՝ Սիսիանի գործարան՝ հոր հետ կապված։ Այսօր պետք չէ ուրիշ թեմա մեջբերել։ Այսօր մի խնդիր կա՝ իշխանափոխության», – ընդգծել է բանախոսը՝ հավելելով, որ իշխանափոխությունն էլ պետք է անցնցում լինի.

«Մեր ժողովուրդը, համոզված եմ, իր մեջ այնքան ուժ է գտնելու, որ առանց մի կրակոցի իշխանափոխություն իրականացնի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը