Կարծիք

02.09.2014 12:09


Հոկտեմբերի 27-ն իրենց տարանջատեց, իսկ մեկ ընդհանուր տերը` միավորեց

Հոկտեմբերի 27-ն իրենց տարանջատեց, իսկ մեկ ընդհանուր տերը` միավորեց

Հետաքրքիր բաներ են տեղի ունենում մեր երկրում: Տարիներ առաջ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ երկրում խառնաշփոթ էր, շատ մարդիկ այս կամ այն կերպով առնչվելով այդ ողբերգության հետ, հայտնվում էին կասկածյալների ցուցակում և լուրջ խնդիրների մեջով անցնում: Նաև կային մարդիկ, որ փորձում էին օգտվել կատարվածից և պաշտոններ զբաղեցնել: Այս 2 տիպի մարդկանց ցուցակում են Նաիրի Բադալյանը (90-ականներին հայտնի լրագրող) և Արամ Զավենի Սարգսյանը:

Կարող ենք փաստել, որ Հոկտեմբերի 27-ն այս մարդկանց տարանջատեց, բայց, ինչպես արդեն նշեցի, մեր երկրում տեղի են ունենում շատ հետաքրքիր իրադարձություններ: Եվ ահա տարիներ անց այս մարդիկ միավորվեցին մեկ ընդհանուր տիրոջ ճամբարում` մեկը դհոլություն է անում Հայաստանից, մյուսը` ԱՄՆ-ից:

Այս երկու սուբյեկտների ասածը նույնն է. նրանք ասում են, թե երկրում գործունակ ընդդիմություն չկա, թե բոլոր քաղաքական պրոցեսները խաղ են, իսկ այդ խաղի սցենարը գրվում է Բաղրամյան 26-ում: Նրանք դհոլություն են անում Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի, Ծառուկյանի, քառյակի դեմ: Բայց դրա հետ մեկտեղ գովերգում են Սահամնադրական փոփոխությունները` իրենց դհոլական դիրքորոշումը թաքցնելով Արևմտյան երկրների շղարշի տակ:
Իրականում զավենիչներն ու նաիրիբադալյանները բոլորից լավ են հասկանում, որ Սահմանադրական փոփոխություններն ուղղված են Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելուն, և այսօր միակ ուժը, որ կարող է դա կասեցնել` քառյակն է: Իրենք նաև հասկանում են, թե ինչ աղետալի հետևանքների կարող է հանգեցնել Սարգսյանի իշխանության հավերժացումը, բայց իրենց երևի սեփական գրպանի պարունակությունն ավելի շատ է հետաքրքրում, քան մի ողջ երկրի ապագան:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը