«Երբ մեզ մարտահրավեր է նետվում, հայը դառնում է մեկ բռունցք»
Շնորհավորում եմ համայն հայությանը` Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ պետություն: Պահպանելով միջազգային ընդունված նորմերը, մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների մասին հռչակագրերը, Արցախի ժողովուրդը ցանկություն հայտնեց իր պատմական հողում ապրել անկախ և ստեղծել անկախ պետականություն: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի անկախ լինելն արդեն իրականություն է, սակայն մենք ստիպված եղանք մղել պարտադրված պատերազմ` հանուն Ղարաբաղի ազատության և անկախության: Մենք ընդունեցինք մարտահրավերը և տոնեցինք մեծ հաղթանակ: Դա հաղթանակ էր, ոչ միայն Արցախցու համար, այլ հաղթանակ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում ապրող յուրաքանչյուր մեր հայրենակցի համար: ԼՂՀ անկախությունը այդ եռամիասնության տոնած հաղթանակն էր: Յուրաքանչյուր անգամ, երբ մեզ մարտահրավեր է նետվում, առավել ևս դա արվում է դավադրաբար, խախտելով համամարդկային բոլոր արժեքները` հայը, ուր էլ որ լինի, դառնում է մեկ բռունցք, դառնում է ավելի միասնական, դառնում է ավելի հզոր և այնպիսի հակահարված տալիս, որ պատմության մեջ գրվում են ոսկե տառերով` հաղթանակի ոսկե տառերով: Արցախյան պատերազմում տոնած հաղթանակը ևս մեկ արժանապատիվ հաղթանակ էր, հաղթանակ, որն արդարացի իրավունք շնորհեց արցախցուն` ապրելու անկախ հողում: Մենք աշխարհին ի ցույց դրեցինք մեր արդար ու միասնական լինելը: Կրկին ու կրկին շնորհավորում եմ բոլորիս` մեր մեծ հաղթանակի կապակցությամբ, մաղթում ձեռքբերված հաղթանակի շարունակական ամրապնդում, հզորացում, նորանոր ձեռքբերումներ ու խաղաղություն` մեզ բոլորիս։
«Երբ մեզ մարտահրավեր է նետվում, հայը դառնում է մեկ բռունցք»
Շնորհավորում եմ համայն հայությանը` Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակվեց անկախ պետություն:
Պահպանելով միջազգային ընդունված նորմերը, մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների մասին հռչակագրերը, Արցախի ժողովուրդը ցանկություն հայտնեց իր պատմական հողում ապրել անկախ և ստեղծել անկախ պետականություն:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի անկախ լինելն արդեն իրականություն է, սակայն մենք ստիպված եղանք մղել պարտադրված պատերազմ` հանուն Ղարաբաղի ազատության և անկախության:
Մենք ընդունեցինք մարտահրավերը և տոնեցինք մեծ հաղթանակ:
Դա հաղթանակ էր, ոչ միայն Արցախցու համար, այլ հաղթանակ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում ապրող յուրաքանչյուր մեր հայրենակցի համար:
ԼՂՀ անկախությունը այդ եռամիասնության տոնած հաղթանակն էր:
Յուրաքանչյուր անգամ, երբ մեզ մարտահրավեր է նետվում, առավել ևս դա արվում է դավադրաբար, խախտելով համամարդկային բոլոր արժեքները` հայը, ուր էլ որ լինի, դառնում է մեկ բռունցք, դառնում է ավելի միասնական, դառնում է ավելի հզոր և այնպիսի հակահարված տալիս, որ պատմության մեջ գրվում են ոսկե տառերով` հաղթանակի ոսկե տառերով:
Արցախյան պատերազմում տոնած հաղթանակը ևս մեկ արժանապատիվ հաղթանակ էր, հաղթանակ, որն արդարացի իրավունք շնորհեց արցախցուն` ապրելու անկախ հողում:
Մենք աշխարհին ի ցույց դրեցինք մեր արդար ու միասնական լինելը:
Կրկին ու կրկին շնորհավորում եմ բոլորիս` մեր մեծ հաղթանակի կապակցությամբ, մաղթում ձեռքբերված հաղթանակի շարունակական ամրապնդում, հզորացում, նորանոր ձեռքբերումներ ու խաղաղություն` մեզ բոլորիս։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից