Աշխարհ

02.09.2014 10:24


Թուրքիայի վարչապետ. ««Ադրբեջանի գրավյալ տարածքների» վերադարձը մեր ռազմավարական խնդիրն է»

Թուրքիայի վարչապետ. ««Ադրբեջանի գրավյալ տարածքների» վերադարձը մեր ռազմավարական խնդիրն է»

««Ադրբեջանի գրավյալ տարածքների» վերադարձը Թուրքիայի կառավարության ռազմավարական խնդիրն է»,-«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Նրա խոսքով՝ «տարածքների վերադարձից հետո» Թուրքիան քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Կոչ եմ անում Հայաստանին չլինել պատմական իրադարձությունների գերին, ինչպես նաև չմերժել երկկողմ հարաբերությունների նորմալացման Անկարայի առաջարկը»,–հայտարարել է Դավութօղլուն։

Այս խորագրի վերջին նյութերը