Կարծիք

01.09.2014 17:06


ԲՀԿ մամուլի խոսնակ. «Տնտեսության վիճակը ակնհայտ է»

ԲՀԿ մամուլի խոսնակ. «Տնտեսության վիճակը ակնհայտ է»

Yerkir.am-ի այն հարցին` համակարծի՞ք է, արդյոք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն քննադատությանը, թե Հայաստանի տնտեսության զարգացման համար չկան ոչ ներքին, ոչ էլ արտաքին պայմաններ, ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Կարիք չեմ տեսնում հաստատել կամ չհաստատել Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որովհետև տնտեսության վիճակը ակնհայտ է, տարրականորեն վերլուծելի է, և բոլորի համար ակնառու է այն, ինչ տեղի է ունենում: Անկախ նրանից, թե ով է մեկնաբանում` այդ թեմաների հետ կապված, և անկախ նրանից` ինչ կարծիք է հնչում, իրականությունը հեշտ վերլուծելի և դատելի է»:
Այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, նշում են, որ կոռեկտ չէ համեմատել երկրի մի ժամանակաշրջանը մյուսի կամ նախորդի հետ, Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Կոռեկտ չէ իշխանության ներկայացուցիչների կողմից ՀՀ երկրորդ նախագահի չափազանց կշռադատված մեկնաբանությունների առթիվ նման ձևակերպումներ հնչեցնելը, որովհետև մենք բոլորս միշտ էլ համեմատում ենք ներկան, անցյալը և հատկապես ապագան, որը պետք է դասավորվի մեր բնակչության համար լավագույն կերպով: Առանց անցյալի ու ներկայի համադրման՝ հնարավոր չէ առաջ գնալ»:
Մանրամասները` yerkir.am կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը