ԼՂՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան: Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի նախագահը, ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյան և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին, որը նվիրված էր սեպտեմբերի 1-ի և 2-ի՝ համապատասխանաբար Գիտելիքի, գրի ու դպրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնական օրերին: Ողջունելով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին և ուսանողությանը՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի գիտա-կրթական համակարգի՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու, պետական և մասնավոր հատվածների համար որակյալ ու պահանջված մասնագետների թողարկման հարցերը: ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է ԼՂՀ 23-ամյա պատմությանը՝ պարզաբանելով 1991թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունման իրավաքաղաքական հիմունքները, Արցախի անկախ պետականության կայացման և ամրապնդման գործընթացի իրողությունները, ներկա քաղաքական զարգացումները: Խորհրդարանի ղեկավարն ուսանողներին կոչ է արել առավելագույնս օգտագործել ուսումնառության տարիները՝ մասնագիտական պատրաստվածության բարձրացման համար, քանի որ հենց նրանց մրցունակության և ժամանակին համընթաց քայլելու կարողության հետ են կապված Արցախի զարգացման հեռանկարները: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
ԼՂՀ ԱԺ նախագահը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան:
Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի նախագահը, ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյան և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին, որը նվիրված էր սեպտեմբերի 1-ի և 2-ի՝ համապատասխանաբար Գիտելիքի, գրի ու դպրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնական օրերին:
Ողջունելով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմին և ուսանողությանը՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի գիտա-կրթական համակարգի՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու, պետական և մասնավոր հատվածների համար որակյալ ու պահանջված մասնագետների թողարկման հարցերը:
ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է ԼՂՀ 23-ամյա պատմությանը՝ պարզաբանելով 1991թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունման իրավաքաղաքական հիմունքները, Արցախի անկախ պետականության կայացման և ամրապնդման գործընթացի իրողությունները, ներկա քաղաքական զարգացումները:
Խորհրդարանի ղեկավարն ուսանողներին կոչ է արել առավելագույնս օգտագործել ուսումնառության տարիները՝ մասնագիտական պատրաստվածության բարձրացման համար, քանի որ հենց նրանց մրցունակության և ժամանակին համընթաց քայլելու կարողության հետ են կապված Արցախի զարգացման հեռանկարները:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն