Այսօր սեպտեմբերի մեկն է։ Ուսանողների ու դպրոցականների համար այն նոր ուսումնական տարվա մեկնարկն է վկայում։ Իսկ ինչի՞ մասին է վկայում պետական իշխանության ղեկին գտնվողների համար...
Սեպտեմբերի մեկով մեկնարկում է երկրում զգալի քաղաքական փոփոխությունների տանող գործընթացը, որի հետագա զարգացումը՝ փափուկ թե կոշտ, հայտնի կդառնա հոկտեմբերի մեկին։ Կարելի է ասել՝ իշխանության համար հետհաշվարկը սկսված է, եթե այն շարունակի սահմանադրական փոփոխությունների տխրահռչակ գաղափարն առաջ տանել ու անզիջում մնալ։
Առճակատումը ոչ մեկի շահերից չի բխում. բացի դրանից՝ մենք դեռ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններում 10 զոհերի չբացահայտված գործն ունենք։ Դա լիովին բավարար է՝ հասկանալու, որ երկրին պետք են շտապ փոփոխություններ, բայց ոչ նմանօրինակ ձևով։ Հայաստանն այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չունի։ Հայաստանն ունի արդյունավետ պետական կառավարման կարիք, որը կարող են ապահովել միմիայն քաղաքական կամք ու համապատասխան հմտութուններ ունեցող պետական այրերը։
Այս իշխանությունը՝ Սարգսյանի գլխավորությամբ, իրեն սպառել է դեռևս վեց տարի առաջ՝ գարնանը։ Հիմա այդ նույն իշխանությանը հանգիստ հեռանալու, այն է՝ թավշյա իշխանափոխության հնարավորություն է տրվել։ Նման հնարավորությունից չօգտվելն առնվազն անմտություն է։ Հետևապես, կա՛մ իշխանությունը պետք է հրաժարվի սահմանադրական փոփոխությունների մտքից ու կատարի 12 կետերը, կա՛մ չփորձի հետագայում բողոքել, որ չի զգուշացվել։
Հետհաշվարկը սկսված է

Մերի Մովսիսյան