Կարծիք

01.09.2014 11:39


Վարդգես Օվյան

Վարդգես Օվյան

Սեպտեմբերի 1-ն է այսօր... Բայց հանկարծ մի այլ բան հիշեցի։ Վերջին տասնամյակում շատ ու շատ ատամնաբույժների եմ այցելել Ստեփանակերտում։ Ու գրեթե բոլոր երիտասարդ մասնագետների աշխատավայրերում աչքի են զարնվել պատերից կախված մի քանիսից մինչև տասնյակ բազմաբղետ «Սերտիֆիկատ»-ներ։ Երբեմն այնքան շատ են եղել դրանք, որ թվում էր՝ դրանց տերերը վզներից էլ կկախեին մի քանի հատ։ Նայում ու հիանում ես՝ մի տես՝ ի՜նչ կարկառուն կաճառներ են ավարտել մեր տղերքն ու աղջկերքը...
Բայց ահա, ցավոք, չեմ հիշում դեպք, որ նրանց աշխատանքի արդյունքում զգայի, որ Մասնագետի, Ատամնաբույժի մոտ եմ եղել։ Մինչդեռ բազմիցս կլորիկ գումարներ եմ թողել նրանց մոտ... Վերջիններիս մտովի համեմատում եմ նախորդ սերնդի իրենց կոլեգաների հետ, ովքեր, ի տարբերություն սրանց, աշխատում էին խորհրդային հինավուրց տեխնիկայով... Ու գրեթե չեմ հիշում դեպք, որ ես դժգոհ մնայի նրանց աշխատանքից...
Ցավալի է, ախր, որակ ու մարդու տեսակ ենք կորցրել... Ու դա ո՛չ արծաթագույն, ո՛չ ոսկեգույն ոչ մի սերտիֆիկատով չենք կարող հետ բերել...

Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը