Ուսուցիչները հրաժարվել են ծաղիկներից՝ խնդրելով դրանց գումարը փոխանցել Այգեպարի դպրոցի պաշտպանիչ պատի կառուցմանը
ՇԱՏ լավ լուր. ԱՅ ՍԱ ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ. Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի ուսուցչական անձնակազմը որոշել է հրաժարվել ավանդույթ դարձած սեպտեմբերմեկյան ծաղիկներից՝ խնդրելով բոլոր ծնողներին, ովքեր նախատեսում էին ծաղիկներ նվիրել իրենց երեխաների ուսուցիչներին, այդ գումարները փոխանցել սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցի պաշտպանիչ պատի կառուցման համար:
Իսկ շատ գեղեցիկ, բայց ամենաշատը մի քանի օրից թառամող ծաղիկների փոխարեն նրանք կստանան երեխաների կողմից նկարված ու է՛լ ավելի գեղեցիկ ծաղիկներ, որոնք «կապրեն» հավերժ: Շատ գովելի արարք, որը, հուսով եմ, կդառնա համահայկական ավանդույթ: Հ.Գ. Ուրախությունս անհնար է նկարագրել. ոնց որ հենց նոր Մուշս ազատագրած լինենք ;) Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
Ուսուցիչները հրաժարվել են ծաղիկներից՝ խնդրելով դրանց գումարը փոխանցել Այգեպարի դպրոցի պաշտպանիչ պատի կառուցմանը
ՇԱՏ լավ լուր. ԱՅ ՍԱ ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ.
Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի ուսուցչական անձնակազմը որոշել է հրաժարվել ավանդույթ դարձած սեպտեմբերմեկյան ծաղիկներից՝ խնդրելով բոլոր ծնողներին, ովքեր նախատեսում էին ծաղիկներ նվիրել իրենց երեխաների ուսուցիչներին, այդ գումարները փոխանցել սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցի պաշտպանիչ պատի կառուցման համար:
Իսկ շատ գեղեցիկ, բայց ամենաշատը մի քանի օրից թառամող ծաղիկների փոխարեն նրանք կստանան երեխաների կողմից նկարված ու է՛լ ավելի գեղեցիկ ծաղիկներ, որոնք «կապրեն» հավերժ:
Շատ գովելի արարք, որը, հուսով եմ, կդառնա համահայկական ավանդույթ:
Հ.Գ. Ուրախությունս անհնար է նկարագրել. ոնց որ հենց նոր Մուշս ազատագրած լինենք ;)
Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից