Լրահոս

31.08.2014 09:19


Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. ցնցումները զգացվել են նաև ԼՂՀ–ում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. ցնցումները զգացվել են նաև ԼՂՀ–ում

Օգոստոսի 30-ին ժամը 22.30-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.03-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ուջար քաղաքից 19 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.420 և արևմտյան երկայնության 47.870:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Քարվաճառ և Հադրութ քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը