Իշխանություններից 12 կետերի կատարման կամ չկատարման թեմայով հրապարակայնորեն հաշիվ պահանջելուն դեռ մեկ ամիս ժամանակ կա:
Քանի որ ոչիշխանական ուժերը պահանջատեր են ժողովրդի անունից, բնական է՝ վաղօրոք պետք է նախապատրաստեն հասարակական կարծիքը, աստիճանաբար ակտիվ զանգվածին տրամադրեն առաջիկա զարգացումներին: Ու ավելի քան տրամաբանական է, որ հանրությանը մեծ հաշվով պետք է տեղեկացնեն առաջիկա քայլերի մասին. մանրամասները համարելով այս պահին ոչ էական, ու նաև իշխանությունների առաջ ժամանակից շուտ խաղաքարտերը չբացելու տակտիկական տեսանկյունից ելնելով: Բայց չպետք է մոռանալ, որ «հարձակվող» կողմի ռեսուրսը չի սահմանափակվում միայն խորհրդարանական ուժերով. կան նաև արտախորհրդարանակն կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական ակտիվիստներ, ինչպես նաև՝ հզոր անհատներ:
Բայց այստեղ տարօրինակ է պաշտպանվող կողմի վարքագիծը: Սովորաբար եթե հակառակորդին հաջողվում է իմանալ հարձակվելու վայրն ու ժամը, դրանից մի փոքր առաջ, երբ արդեն բոլոր ռեսուրսները հանված են բաց դաշտ ու նախատրաստվել են հարձակման, այդ ժամանակ պաշտանվող կողմն անցնում է «արտպոդգոտովկայի» (հրետանային նախապատրաստում), և դրանով այնպիսի մեծ վնաս է հասցնում հարձակվող կողմին, որ, որպես կանոն, հարձակումը հետաձգվում է, իսկ շատ հաճախ այն համարվում այլևս անիմաստ:
Իսկ այսօր մենք տեսնում են, որ մեր իշխանություններն արդեն ինքնամոռաց կրակում են ոչիշխանական ուժերի ուղղությամբ, դրածո ազատամարտիկի միջոցով առաջին նախագահին են քննադատում, կատարածու լրատվամիջոցների միջոցով՝ երկրորդ նախագահին, նոր կուսակցություն են բացում՝ հին ու բացահայտված դեմքերով, քաղաքական դիակների են վերակենդանացրել ու դաշտ նետել… Հարգելինե՛րս, հարձակվող կողմը դեռ դաշտ չի մտել՝ ո՞ւմ վրա եք կրակում: Դեռ ցույց չի տվել, թե ինչ ռեսուրսի է տիրապետում, ինչ ուժեր է հանելու «մարտադաշտ», արդեն իշխանությունները բացահայտեցին իրենց հակահարձակման ողջ ռեսուրսը ու հնարքները…
Ւշխանությունների այս վարքագիծը չի բացատրվում փորձի պակասով, քանի որ որոշում կայացնողները լավ էլ փորձառու են, ուղղակի սրանով ցույց են տալիս իրենց անհանգստության աստիճանը, ու որքան շատ են հիմա իրենց «ճղում», այնքան ավելի մեծ հնարավորություն են տալիս հասարակության ավելի լայն շերտերի ցույց տալ, թե ինչի են ընդունակ այս իշխանությունները, և եթե նրանք ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը չտեսնեն, ապա հոժարակամ զիջումների գնացողը չեն, ուստի պետք է ավելի կազմակերպված ձևով մտնել ակտիվ պայքարի փուլ: Այնպես որ, եթե այս ամռանը ու նաև աշնան առաջին ամսում մի քիչ դժվար էր արձակուրդային տրամադրությունից ժողովրդին հանել ու կենտրոնացնել առաջիկա ակտիվ զարգացումների վրա, ապա այս հարցում մեզ բավական օգնեցին Բաղրամյան 26-ի լեղապատառները:
Դե ինչ, շարունակեք այրել կամուրջները, թույլ տալ բոլոր հնարավոր ու անհնարին քայլերը, ջնջել որոշ գործիչների հետ երբեմնի անցած ճանապարհի հիշողությունները, որպեսզի հետագայում ձեզ ներելու ոչ մի տեղ չթողնեք: Ու պետք է մեկընդմիշտ իմանալ, որ իշխանությունների արժանապատիվ նահանջի համար թողնված «մարդասիարական միջանցքը» միշտ չէ բաց մնալու:
Իշխանությունները եզակի հնարավորություն ունեն մեղմելու լարվածությունը և հեռու պահելու մեր երկիրը ցնցումներից։ Առաջին քայլը սահմանադրական փոփոխություններից հրաժարվելն է։ Դա այն կարմիր գիծն է, որից այն կողմ ճանապարհ է բացվում բախումների համար, որը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ իշխանություններին։
Կարմիր գիծը սահմանադրական փոփոխություններն են
Իշխանություններից 12 կետերի կատարման կամ չկատարման թեմայով հրապարակայնորեն հաշիվ պահանջելուն դեռ մեկ ամիս ժամանակ կա:
Քանի որ ոչիշխանական ուժերը պահանջատեր են ժողովրդի անունից, բնական է՝ վաղօրոք պետք է նախապատրաստեն հասարակական կարծիքը, աստիճանաբար ակտիվ զանգվածին տրամադրեն առաջիկա զարգացումներին: Ու ավելի քան տրամաբանական է, որ հանրությանը մեծ հաշվով պետք է տեղեկացնեն առաջիկա քայլերի մասին. մանրամասները համարելով այս պահին ոչ էական, ու նաև իշխանությունների առաջ ժամանակից շուտ խաղաքարտերը չբացելու տակտիկական տեսանկյունից ելնելով: Բայց չպետք է մոռանալ, որ «հարձակվող» կողմի ռեսուրսը չի սահմանափակվում միայն խորհրդարանական ուժերով. կան նաև արտախորհրդարանակն կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական ակտիվիստներ, ինչպես նաև՝ հզոր անհատներ:
Բայց այստեղ տարօրինակ է պաշտպանվող կողմի վարքագիծը: Սովորաբար եթե հակառակորդին հաջողվում է իմանալ հարձակվելու վայրն ու ժամը, դրանից մի փոքր առաջ, երբ արդեն բոլոր ռեսուրսները հանված են բաց դաշտ ու նախատրաստվել են հարձակման, այդ ժամանակ պաշտանվող կողմն անցնում է «արտպոդգոտովկայի» (հրետանային նախապատրաստում), և դրանով այնպիսի մեծ վնաս է հասցնում հարձակվող կողմին, որ, որպես կանոն, հարձակումը հետաձգվում է, իսկ շատ հաճախ այն համարվում այլևս անիմաստ:
Իսկ այսօր մենք տեսնում են, որ մեր իշխանություններն արդեն ինքնամոռաց կրակում են ոչիշխանական ուժերի ուղղությամբ, դրածո ազատամարտիկի միջոցով առաջին նախագահին են քննադատում, կատարածու լրատվամիջոցների միջոցով՝ երկրորդ նախագահին, նոր կուսակցություն են բացում՝ հին ու բացահայտված դեմքերով, քաղաքական դիակների են վերակենդանացրել ու դաշտ նետել…
Հարգելինե՛րս, հարձակվող կողմը դեռ դաշտ չի մտել՝ ո՞ւմ վրա եք կրակում: Դեռ ցույց չի տվել, թե ինչ ռեսուրսի է տիրապետում, ինչ ուժեր է հանելու «մարտադաշտ», արդեն իշխանությունները բացահայտեցին իրենց հակահարձակման ողջ ռեսուրսը ու հնարքները…
Ւշխանությունների այս վարքագիծը չի բացատրվում փորձի պակասով, քանի որ որոշում կայացնողները լավ էլ փորձառու են, ուղղակի սրանով ցույց են տալիս իրենց անհանգստության աստիճանը, ու որքան շատ են հիմա իրենց «ճղում», այնքան ավելի մեծ հնարավորություն են տալիս հասարակության ավելի լայն շերտերի ցույց տալ, թե ինչի են ընդունակ այս իշխանությունները, և եթե նրանք ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը չտեսնեն, ապա հոժարակամ զիջումների գնացողը չեն, ուստի պետք է ավելի կազմակերպված ձևով մտնել ակտիվ պայքարի փուլ: Այնպես որ, եթե այս ամռանը ու նաև աշնան առաջին ամսում մի քիչ դժվար էր արձակուրդային տրամադրությունից ժողովրդին հանել ու կենտրոնացնել առաջիկա ակտիվ զարգացումների վրա, ապա այս հարցում մեզ բավական օգնեցին Բաղրամյան 26-ի լեղապատառները:
Դե ինչ, շարունակեք այրել կամուրջները, թույլ տալ բոլոր հնարավոր ու անհնարին քայլերը, ջնջել որոշ գործիչների հետ երբեմնի անցած ճանապարհի հիշողությունները, որպեսզի հետագայում ձեզ ներելու ոչ մի տեղ չթողնեք: Ու պետք է մեկընդմիշտ իմանալ, որ իշխանությունների արժանապատիվ նահանջի համար թողնված «մարդասիարական միջանցքը» միշտ չէ բաց մնալու:
Իշխանությունները եզակի հնարավորություն ունեն մեղմելու լարվածությունը և հեռու պահելու մեր երկիրը ցնցումներից։ Առաջին քայլը սահմանադրական փոփոխություններից հրաժարվելն է։ Դա այն կարմիր գիծն է, որից այն կողմ ճանապարհ է բացվում բախումների համար, որը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ իշխանություններին։
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1463724763899306&id=100007853887323