Կարծիք

30.08.2014 13:25


«ՀՀԿ-ականների զուսպ արձագանքը Քոչարյանի հարցազրույցին...»

«ՀՀԿ-ականների զուսպ արձագանքը Քոչարյանի հարցազրույցին...»

Երեկ լույս տեսավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը, որտեղ նա, ի թիվս այլ հարցերի, խոսեց 1998-2008 թվականներին գրանցված տնտեսական աճի մասին, Հայաստանի տնտեսության այսօրվա ողբալի վիճակի մասին, ինչպես նաև իր հնարավոր վերադարձի մասին:
Ուշագրավ է այն, որ Հանրապետական կուսակցության անդամները շատ զուսպ արձագանքեցին այդ հարցազրույցին, իսկ Շարմազանովը, կարելի է ասել, հրաժարվեց այն մեկնաբանել՝ ասելով, թե նոր շեշտադրումներ չկան: Սակայն այս իրավիճակում ավելի հետաքրքիր է իշխանությունների ենթակայության տակ աշխատող զանազան դիշովկաների արձագանքը Քոչարյանի հարցազրույցին: «Հակաքոչարյանական պայքարի» առաջամարտիկն, ինչպես միշտ, իշխանությունների գլխավոր դհոլն է լրատվական դաշտում՝ 1in.am-ը՝ իր գլխավոր խմբագրի առաջնորդությամբ: Իր հիստերիկ պահվածքով Արման Բաբաջանյանն ապացուցում է, որ ինքը Կարեն Ավագյանի հետ ավելի շատ է նվիրված իրենց ընդհանուր շեֆին և ամեն ինչի պատրաստ է, միայն թե պաշտպանի իրեն:
Կարելի է փաստել, որ իշխանությունները գտնվում են շատ ծանր իրավիճակում, ապագան իրենց համար մշուշոտ է, հետագա գործողությունների հստակ ծրագիր չունեն, և այդ իսկ պատճառով քաղաքական հայտարարություններ անելու փոխարեն՝ ստիպված են Քոչարյանի դեմ քսի տալ իրենց մանր-մունր տուզիկներին: Իհարկե, չեմ ուզում շտապել, սակայն իմ կարծիքով սա գործող ռեժիմի վերջի սկիզբն է:
Աշունը թեժ է լինելու…
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը