Լրահոս

10.09.2009 11:45


ՀՀԿ պատգամավոր. «Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ ղեկավարել իր կողմից ստեղծված կազմակերպությունը»

ՀՀԿ պատգամավոր. «Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ ղեկավարել իր կողմից ստեղծված կազմակերպությունը»

-Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ ղեկավարել իր կողմից ստեղծված կազմակերպությունը,-մեկնաբանելով այս օրերին «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցող խմորումները՝ ասել է ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը։

-Ինձ մինչև այս էլ թվում էր, որ նրանցից ոչ մեկը մյուսին չի ենթարկվում,-նշել է նա՝ ավելացնելով, որ տարաձայնությունները կարող են պայմանավորված լինել «դրսի պատվերների կատարմամբ, օրինակ՝ մի մասը չուզենա ծառայել դրսին, մյուս մասն ուզենա Հայաստանում այլ երկրի շահեր ներկայացնել»։

Ռաֆիկ Պետրոսյանը բացառել է այն տեսակետը, որ, ըստ մամուլի հրապարակումների, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կեղծել է կուսակցության վարչության անդամների ընտրության արդյունքներն «իշխանությունների համար վերահսկելի վարչության կազմ ունենալու համար»։ Փոխարենը այն, որ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը ՀԱԿ-ի գործակալ է, և դա՛ է նրան կուսակցությունից հեռացնելու պատճառը, հանրապետական պատգամավորը լիովին հնարավոր է համարել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը