Կարծիք

29.08.2014 17:15


«Հրապարակ»–ային

«Հրապարակ»–ային

8-րդ դասարանում մեր դասարանի Գրիշը վիրավորել էր դպրոցի աղջիկներից մեկին: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը` ընկ. Աղաբեկյանը, տղաներին շարք կանգնեցրեց ու մի շառաչուն ապտակ հասցրեց մեր Գրիշին: Բոլորս, այդ թվում նաեւ ընկ. Աղաբեկյանը, գիտեինք, որ Գրիշը մեղավոր չէ. աղջիկը հեգնանքով հրապարակայնացրել էր իրեն ուղղված Գրիշի նուրբ զգացումները:

Մարզիկի կազմվածքով ընկ. Աղաբեկյանը, քյավառցուն հատուկ կտրուկությամբ, շարք կագնած դասարանի տղերքի համար մի հրաման-հրովարտակ արձակեց. «Երբեք չվիրավորե՛ք իգական սեռին, եթե նույնիսկ նրանք ձեր նկատմամբ անպարկեշտ կամ անազնիվ են եղել: Կանանց պետք է սիրել, կամ` շատ սիրել...»:

Համոզված եմ, որ մեր դասարանի տղերքը սրբորեն կատարում են ընկ. Աղաբեկյանի պատգամը: Նույնիսկ այս դեպքում, եթե այդ իգականը ինչ-որ թերթոնի խմբագիր է, ու նաեւ... քիչ էր մնում՝ խախտեի դասատուիս հորդորը: Ինչեւէ, ինչպես կասեր Վասիլի Շուկշինի` դեպրեսիայից դուրս եկած հերոսներից մեկը` Կյաժին կբարեւես...

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը