Կարծիք

29.08.2014 14:02


«Էրդողանին հրավիրում եք Ցեղասպանության 100-ամյակին, որ ի՞նչ անեք»

«Էրդողանին հրավիրում եք Ցեղասպանության 100-ամյակին, որ ի՞նչ անեք»

Նալբանդյանն Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ Թուրքիայի նորընտիր նախագահին է փոխանցել Սերժ Սարգսյանի հրավերը՝ մասնակցելու Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, և չգիտեմ, թե ում մոտ՝ ոնց, բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ Էրդողանին կանչում եք, որ ի՞նչ անեք:

Ասենք, էս էլ Ցեղասպանությունից շոու սարքելու նոր փո՞ւլն է, հիմա էլ ամեն տարի պետք է գուշակենք, թե կգա՞ արդյոք Էրդողանը, կամ ով որ էդ պահին լինի Թուրքիայի նախագահը, թե՞ չէ: Իբր շատ գոհ էինք «Եվրատեսիլի» պես մի բանի վերածված ամենամյա Ցեղասպանության ճանաչման փառատոնից, հիմա էլ էս:

Կամ էլ թե չէ, որ գա (դժվար թե գա), ի՞նչ է դրանից փոխվելու: Մի խոսքով, ամենազզվածս երևույթներից մեկը՝ Ցեղասպանությունը շոուի ու փիառ գործոնի վերածելը շարունակվում է ու նոր թափ հավաքում:

Արմեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը