-Մինչև վարչության որոշումը գրավոր չունենամ, ես չեմ կարող մեկնաբանել,- «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է բացատրում կուսակցությունից իրեն հեռացնելու մասին լուրը։ Նա նշել է, որ թեև հրավիրված է եղել երեկ ուշ երեկոյան կայացած «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստին, սակայն չի մասնակցել և ծանոթ չէ հեռացման պատճառաբանություններին։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե վարչության որոշումից հետո «Ժառանգության» համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Վ. Խաչատրյանը վայր կդնի՞ մանդատը, նա պատասխանել է.
-Ի՞նչ կապ ունի։ Մանդատն օրենքով չի տատանվում...այդ մասին հետո։
Վարդան Խաչատրյանը դեռևս չի մեկնաբանում

7or.am