Կարծիք

28.08.2014 10:13


«Վրաստանում կատարվող օրենսդրական փոփոխությունները վնասում են ջավախքահայերին»

«Վրաստանում կատարվող օրենսդրական փոփոխությունները վնասում են ջավախքահայերին»

Վրաստանում կատարվող օրենսդրական փոփոխությունները կամա թե ակամա շատ հաճախ վնասում են ջավախքահայերին, վկա՝ վերջերս արված վիզային ռեժիմի խստացումները: Առհասարակ, նման խստացումները Վրաստանին ինչ են տալու՝ անհասկանալի է: Գաղտնիք չէ, որ շատ ջավախքցիներ ժամանակին ստացել են այլ երկրի քաղաքացիություն Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունենալու համար և ստիպված՝ սակայն մշտապես կամ առավելապես շարունակելով ապրել Ջավախքում: Այդ մարդկանց համար 180 օրերի ընթացքում 90 օր մնալու հնարավորությունը, կամ վիզա ստանալու ճանապարով իր տուն վերադառնալն առաջին հերթին հոգեբանական մեծ հարված է և նպաստելու է արտագաղթին: Նման վիճակը ինչ-որ չափով թոթափելու միակ տարբերակն առայժմ մնում է մի քանի տարով Վրաստանում կացության կարգավիճակի ձեռքբերումը: Եթե Վրաստանի պետական իշխանություններն իսկապես չեն ուզում, որ Ջավախքից արտագաղթն ավելանա, ուրեմն պարտավոր են մասսայաբար տրամադրելու կացության կարգավիճակներ այն անձանց, ովքեր նախկինում եղել են Վրաստանի քաղաքացիներ և ապրում են Ջավախքում: Հակառակ դեպքում կարող եմ պնդել, որ Վրաստանի ուժային կառույցները սաակաշվիլիական մեթոդներով շարունակում են կատարել իրենց սև գործը:

«Ջավախք» երիտասարդական միության նախագահ
Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը