Շիրակ Թորոսյան. «Ջավախահայությունը ոգևորվել է Սերժ Սարգսյանի ելույթից»
-Մենք այսօր փորձում ենք պայքարել մի բանի համար, որը կորցրել ենք և հիմա ուզում ենք հետ ստանալ, բայց այսօր մենք ունենք Ջավախք, որտեղ հայապահպանության լուրջ խնդիր ունենք։ Մենք այսօր աչքաթող անելով այդ ամենը՝ կարող ենք, ի վերջո, հայաթափել այդ տարածքը և կորցնել մեր ազդեցությունը Վրաստանի վրա,- լրագրողներին ասել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին ջավախահայության խնդիրները կարծես մոռացության էին մատնվել։ Այս համատեքստում Շ. Թորոսյանը «մեծ իրադարձություն» է համարում սեպտեմբերի 1-ին ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ Ջավախքի վերաբերյալ հնչեցրած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը։
-Սա Հայաստանի մերօրյա պատմության մեջ շրջադարձային պահ էր հայ-վրացական հարաբերություններում և մասնավորապես Ջավախքի հետ կապված խնդիրներում, որովհետև, փաստորեն, ՀՀ նախագահն արտաքին քաղաքականության ուղղություններում հստակ մատնանշեց այն կարևոր, հիմնարար խնդիրները, որոնք իսկապես ծառացած են ջավախահայության առջև, և որոնց լուծման համար ՀՀ-ն պետք է որոշակի քաղաքականություն իրականացնի՝ համագործակծի վրաց իշխանությունների հետ։
Շ. Թորոսյանը նշել է, որ ՀՀ նախագահի վերոնշյալ ելույթը ոգևորել է ջավախահայությանը.
-Ես շատ գոհ եմ և ուրախ, որ որևէ պահի դա հիշվեց. կարող էր դա էլ չլիներ։
Ինչ վերաբերում է Բավրայի անցակետում արձանագրված իրադարձություններին, ապա Շ. Թորոսյանն ասել է, որ հայ-վրացական սահմանազատման հանձնաժողովը կփորձի այդ տարածքների վերաբերյալ ճշգրտումներ կատարել։
Շ. Թորոսյանի խոսքերով՝ հայ-վրացական սահմանազատման համաձայնագիրը կնքվել է 1921թ. նոյեմբերի 6-ին՝ այնուհետև չնչին ճշգրտումների ենթարկվելով։ Սակայն վրաց սահմանապահները մի փաստաթուղթ են ներկայացրել, որն, իբր, կազմվել է 1942-ին.
-Իբր դրանով մոտ 100 հեկտարի հասնող հողամասը, որը մշակում են Բավրայի գյուղացիները, վրացական սահմանի մեջ է մտնում։ Բնականաբար, մեր կողմն այդպիսի քարտեզի մասին տեղեկություն չունի, և եթե փոքր-ինչ պատմական էքսկուրս կատարենք, կտեսնենք, որ 1942-ին Հայրենական մեծ պատերազմի ամենավտանգավոր շրջանն էր. խորհրդային բանակը մարտնչում էր Ստալինգրադի պատերի տակ, և մի քիչ անհավատալի է, որ այդ օրերին Հայաստանն ու Վրաստանը նոր սահմանազատում իրականացնեին։

7or.am