Թաթուլ Հակոբյան. «Ես սրտի տրոփյունով սպասում եմ, որ այս լուրը կեղծիք լինի»
Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես, ընդդիմադիր համարվող «Ենի Մուսավաթ»-ն ու կեղծիքների մեջ անգերազանցելի թվացող Haqqin.az-ը հաղորդում են, որ ժամեր առաջ Հայաստանից Ադրբեջանի սահմանային Քամառլու գյուղ է անցել 50-55 տարեկան մի անձնավորություն:
Որևէ անուն չի նշվում, չի նշվում նաև, թե որ գյուղից է: Քամառլուին անմիջական սահմանակից են Բերդավան, Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Սահմանն անցնողն, իբր, արդեն ասել է, որ Ադրբեջան է անցել, քանի որ Հայաստանում կյանքի պայմանները տանելի չեն: Իբր, նրա հետ ևս մի խումբ հայեր են փորձել անցնել սահմանը, սակայն մտափոխվել են և սպասում են ավելի հարմար ժամանակների:
Իմ փնտրտուքը` արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը լուրը, բարեբախտաբար, չի հաստատվում: Ես սրտի տրոփյունով սպասում եմ, որ այս լուրը կեղծիք լինի:

Տեսնենք:
Թաթուլ Հակոբյան