Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյան- Գագիկ Հարությունյան հանդիպում չի եղել»
Ի պատասխան լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն հրապարակման, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հնարավոր սահմանադրական փոփոխությունների գաղափարը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հանդիպում տեղի չի ունեցել: Իսկ հասկանալու համար, թե հատկապես որ պատվերի շրջանակներում է տվյալ լրատվամիջոցը ակնհայտ սուտ տեղեկատվություն հրապարակել՝ մեծ ջանքեր չեն պահանջվում: Ինձ մնում է մեկ անգամ ևս վերահաստատել, որ սույն լրատվամիջոցը գործում է ոչ թե լրագրողական պրոֆեսիոնալիզմի, այլ բացառապես ընթացիկ պարտավորվածությունների իրականացման դաշտում:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյան