Կարծիք

26.08.2014 10:26


Աննա Մովսիսյան. «Հայաստանյան իշխանություններն անկախության գինը չգիտեն»

Աննա Մովսիսյան. «Հայաստանյան իշխանություններն անկախության գինը չգիտեն»

Սերժ Սարգսանը սահմանային լարվածության օրերին զբաղված է եղել սրան-նրան ուղերձներ, շնորհավորանքներ, ցավակցական նամակներ ուղարկելով, խնջույք-խրախճանքներով և այլն: Լարվածության անկումից հետո էլ նախագահի մամուլի ծառայությունն անգամ ակնարկ չի արել, որ ԱԽ նիստ կհրավիրվի (չնայած, դա պետք է արվեր գոնե ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ պաշտոնից հրաժարվելուց հետո): Իսկ երեկ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված էին սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Շահումյանի շրջանում և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների ու հետագա անելիքների մասին և ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի մասին հարցերը:

Հ. Գ. Ինչ վերաբերում է ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը քննարկելուն հայաստանյան իշխանությունների կողմից, ապա դա անելու համար պետք է հասկանալ անկախության գինը, իսկ դա նրանք հաստատ չգիտեն, հակառակ դեպքում մենք չէինք ունենա Զորի Գայկովիչի նամակը «ռուսաց թագավորին»։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը