Լրահոս

25.08.2014 19:19


Կալիֆորնիայում երկրաշարժից տուժածների թվաքանակը գերազանցել է 200-ը

Կալիֆորնիայում  երկրաշարժից տուժածների թվաքանակը գերազանցել է 200-ը

Օգոստոսի 24-ին, ժամը 03.20-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա):
Օգոստոսի 25-ի ժամը 22.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակը գերազանցել է 200-ը, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդով ուժգնությամբ:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել, վերջիններիս թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թվաքանակը ճշտվում է:
Կալիֆորնիայի ՃՕԿ-ի հետ պահպանվում է շարունակական կապ. հավելյալ տեղեկատվության մասին կհաղորդվի լրացուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը