Լրահոս

09.09.2009 17:14


Արման Մելիքյան. «Եթե արձանագրությունները վավերացվեն այս տեսքով, դա կլինի Կարսի պայմանագրի շարունակությունը»

Արման Մելիքյան. «Եթե արձանագրությունները վավերացվեն այս տեսքով, դա կլինի Կարսի պայմանագրի  շարունակությունը»

-Արձանագրություններն օդում կախված փաստաթղթեր են։ Նախ՝ Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի Կարսի պայմանագիրը, հետո առաջարկի, որ Թուրքիան անի նույնը, ապա առաջարկի Ռուսաստանին իր կողմից Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարել։ Այդ ժամանակ կարող ենք հանգիստ խոսել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ցանկացած ձևաչափի մասին, տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչաման մասին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է  ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նրա խոսքերով՝ եթե այս արձանագրոությունները վավերացվեն այս տեսքով, դա կլինի Կարսի պայմանագրի շարունակությունը։

-Այս արձանագրությունների վավերացումն անհեթեթություն է։ Դրանով մենք այս արձանագրությունները կարող ենք կցել Կարսի և Մոսկվայի պայմանագրերին, և ասել, որ դրանք արդարացի են։ Բայց պետք է Էդվարդ Նալբանդյանին և Սերժ Սարգսյանին հարց տալ՝ նրանք ճանաչո՞ւմ են Կարսի պայմանագրի իրավազորությունը։ Եթե այո, էլ ինչի՞ համար են։ Այս արձանագրություններն ու այս խաղը կարող են լուրջ և վտանգավոր լինել,-նշել է Արման Մելիքյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը