Լրահոս

25.08.2014 18:38


Իսպանիայի իրավապահները Մարոկկոյի թագավորին թրաֆիքինգով զբաղվողի տեղ են դրել

Իսպանիայի իրավապահները Մարոկկոյի թագավորին թրաֆիքինգով զբաղվողի տեղ են դրել
Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին թրաֆիքինգով զբաղվողի տեղ են դրել։ Այս մասին գրում է «El Mundo»-ն: Միջադեպը տեղի է ունեցել իսպանական կիսաանկլավ Սեուտայում թագավորի հանգստանալու ժամանակ:
Տեսնելով 2 մոտորանավակ և 3 հիդրոցիկլ` գվարդիականները որոշել են ստուգել դրանք, քանի որ վերջին շրջանում Սեուտայում զգալի աճել են թրաֆիքինգի և և թմրավաճառության դեպքերը:
Իսպանացի իրավապահները չեն ճանաչել Մարոկկոյի թագավորին` նրանից պահանջելով ներկայացնել անձը հաստատող փատաթուղթ: Որոշ ժամանակ անց Մուհամմեդ VI-ը զանգահարել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպին:
Վերջինը կապվել է Իսպանիայի ՆԳՆ-ի հետ, ինչից հետո գվարդիայի բարձրաստիճան սպաները մոտեցել են Մարոկկոյի թագավորին` ներողություն խնդրելով նրանից:

Այս խորագրի վերջին նյութերը