Կարծիք

25.08.2014 17:02


«ԲՀԿ-ի քաղաքական թիմը քաջ գիտակցում է, որ երկիրը գնտվում է ճգնաժամային իրավիճակում»

«ԲՀԿ-ի քաղաքական թիմը քաջ գիտակցում է, որ երկիրը գնտվում է ճգնաժամային իրավիճակում»

Հենց նոր աչքովս ընկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի հարցազրույցը «A1plus»-ին, ինչի կարևոր կետերի շուրջ չեմ կարող չթողնել իմ մեկնաբանությունը: Կուզենայի սևեռել բոլորիս ուշադրությունը մի քանի կարևոր դրվագների վրա:
1.ԲՀԿ-ի քաղաքական թիմը, որի առանցքային անդամներից է Վահե Հովհաննիսյանը, քաջ գիտակցում է, որ երկիրը գնտվում է ճգնաժամային իրավիճակում ու անհրաժեշտ էսեփական աշխատանքով դուրս բերել մեզ բոլորից այս անդունդից:
2. Կուսակցության և կուսակցության նախագահի համար պաշտոններն իրոք երկրորդական դեր են խաղում և ոչ մի նախարարական պորտֆել չի կարող համոզել ԲՀԿ-ին շեղվել դիմադրելու ճանապարհից, քանզի կա երկրում իրավիճակ փոխելու խնդիր:

3. Իշխանությունն ու ընդդիմությունը չպետք է միմյանց համար փակուղային իրավիճակներ ստեղծեն: Անհրաժեշտ է քաղաքական ճիշտ ու կոմպետենտ աշխատանքով գտնել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն Հայաստանն այս իրավիճակից դուրս բերել:
Կարելի է ասել, որ հարցազրույցում փաստացի ասվում է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողությունների ու մեր բոլորից շահերից բխող գործ կատարել` դուրս բերել Հայաստանը խորը սոցիալ-տնտեսական, քաղաքական ու բարոյահոգեբանական ճգնաժամից:

Սակայն ես կարծում եմ, որ այս ճանապարհին գլխավոր քայլը պիտի լինի այն, որ իշխանությունն անհապաղ հրաժարվի Սահամանդրությունը փոխելու մտքից: Սա կլինի առաջին լուրջ քայլը, որը թույլ կտա իրավիճակ փոխել ու թոթափել լարվածությունը: Եթե իշխանությունը դա չարեց, ապա առաջինը հենց ինքը կզգա իր անհեռատես քայլերի բացասական հետևանքները:
Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը