Կարծիք

25.08.2014 15:43


«Պետք է անցնցում իշխանափոխություն, որի գլխավոր նախադրյալը Սահմանադրության փոփոխությունից հրաժարվելն է»

«Պետք է անցնցում իշխանափոխություն, որի գլխավոր նախադրյալը Սահմանադրության փոփոխությունից հրաժարվելն է»

Գոնե փոքր-ինչ մտածող մարդու համար ակնհայտ է, որ եթե մեր երկիրը շարունակի մնալ նման իրավիճակում ևս մի քանի տարի, ապա մենք անպայման կհայտնվենք զոհի կարգավիճակում, քանզի քանի դեռ մենք արագ տեմպերով հետընթաց ենք ապրում, մեր թշնամին հակառակը` հզորացնում է իր դիրքերն ու գնալով ավելի ու ավելի ագրեսիվ է դառնալու: Ակնհայտ է նաև, որ այս իրավիճակից դուրս գալու հնարավորություններ դեռ կան: Ասեմ ավելին` դեռ պահպանվում են այս իրավիճակից անցնցում դուրս գալու հնարավորությունները:

Դրա համար անհրաժեշտ է մեկ բան` իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանը, պիտի հրաժարվի Սահմանադրությունը սեփական շահերին հարմարեցնելու մտքից: Հենց այդ քայլը դուռ կբացի դեպի անցնցում իշխանափոխություն:
Այս տարբերակը ձեռնտու է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր պետությանը, թե՛ ընդդիմությանը և թե՛ Սերժ Սարգսյանին:

Սակայն եթե Սարգսյանը չհրաժարվի Սահմանադրությունը փոխելու իր մտքից, ապա թող իմանա, որ քաղաքական աքսիոմ է այն, որ նմանատիպ կերպով իշխանությունն ուզուրպացնելու փորձերը բերում են շատ լուրջ զարգացումների և հետևանքների, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ձեռնատու չեն այդ փոփոխությունները նախաձեռնողների համար:

Կարծում եմ՝ Հայաստանը չունի այլ ճանապարհ: Եթե մենք փորձենք իշխանափոխությունը կապել արտաքին վեկտորի փոփոխության հետ, ապա դա կհանգեցնի նրան, որ ուկրաինական պրոցեսները կտեղափոխվեն Հայաստան, և մենք առնվազն Ղարաբաղը կկորցնենք: Հետևաբար, մեզ պետք է անցնցում իշխանափոխություն, և դրա գլխավոր նախադրյալը, ինչպես նշեցի, Սահմանադրության փոփոխությունից հրաժարվելն է: Իսկ եթե դա տեղի չունենա, ապա փողոց դուրս գալու տարբերակը կա ու կա:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը