Լրահոս

09.09.2009 16:29


Քաղաքական գործիչներն Արմեն Աշոտյանից դիպլո՞մ են ուզում

Քաղաքական գործիչներն Արմեն Աշոտյանից դիպլո՞մ են ուզում

-Այս պաշտոնավարման ընթացքում այնպիսի զավեշտալի խնդրանքներ եմ ստացել, որոնք կարելի է ծիծաղելի դիտարկել, բայց իրականում դրանք ողբալի խնդրանքներ են,- իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ շարունակելով,- խնդրանքներ, որոնք ապացուցում են այն հանգամանքը, որ, չգիտես՝ ինչու, մենք ունենում ենք գիտելիքի նկատմամբ ձևական մոտեցում և կարծում ենք, որ մեր երեխայի, ուսանողի, աշակերտի կամ սեփական այս կամ այն դիպլոմը բավական է, որպեսզի այդ մարդը ճանաչվի գիտակ։ Ի դեպ, այդ խնդրանքները հասարակ քաղաքացիներից մինչև քաղաքական, տնտեսական շրաջանակների կողմից են եղել։

Ա. Աշոտյանը կարևորում է, որ գիտելիքի նկատմամբ համապատասխան պահանջարկ ձևավորվի, որովհետև այսօր հասարակության մոտ գիտելիքը դեռևս չի դիտվում որպես գերագույն արժեքներից և բարեկեցության գրավականներից մեկը։

-Կրթության նկատմամբ եղած այս ձևական մոտեցումը շատ նման է զգեստների նկատմամբ ունեցած մոտեցմանը,- նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ դա բրենդային քաղաքականություն ու քաղքենիական մոտեցում է հիշեցնում, երբ տվյալ ուսումնական հաստատություն են ընդունվում  միայն զուտ անվան համար։

-Եվ սա՛ է նաև պատճառը, որ ուսանողը պատրաստ է վճարել իր չսովորելու համար, այդ թվում՝ ուսման վարձի, կաշառքի տեսքով։ Դա աբսուրդային իրավիճակ է։

ԿԳ նախարարը նաև հավելել է, որ կրթության և գիտության ամբողջ ոլորտը մրցակցային առավելություն համարել չենք կարող, բայց կան ճյուղեր, որոնք իրոք մրցակցային առավելություն են։ Օրինակ՝ այն, որ ՀՀ-ն գիտելիք է արտահանում՝ 100. 000 ուսանողներից  6.300-ն արտասահմանցիներ են.

-Այդ ցուցանիշով մենք երբեմն անցնում ենք ԵՄ անդամ որոշ երկրներից։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը