Կարծիք

25.08.2014 13:26


«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է...»

«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է...»
Մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը հաշված օրեր են մնացել: Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական ոչիշխանական չորս ուժերի միասնական գործողությունները թևակոխելու են առավել ակտիվ փուլ: Մինչ սեպտեմբեր ամսվա վերջին օրվա ԿԵՍԳԻՇԵՐ իշխանությունը ժամանակ ունի կատարելու «քառյակի» առաջադրած և ժողովրդի կամքն արտահայտող 12 կետերը՝ այդպիսով իր համաձայնությունը տալով «թավշյա» աշնանային իշխանափոխությանը: Հակառակ դեպքում՝ ԿԵՍԳԻՇԵՐՆ անց, իշխանությունը՝ ոչ լեգիտիմ և ոչ էլ լեգալ նախագահի գլխավորությամբ, ստիպված կլինի օգտվել այն մարդասիրական միջանցքից, որը կառաջարկվի, կամ որի ցանկալիության մասին ակնարկներ կարվեն սեպտեմբեր ամսվա ընթացքում:
Մարդասիրական միջանցքից օգտվելը լավագույն տարբերակը կլինի թե՛ իշխանության, թե՛ երկրի ու հայության համար:
Եթե իշխանությունը շարունակի ընդդիմանալ, ապա Յանուկովիչի հետ թեթև ընկերական զրույցը դեսից-դենից կա ու կա. կյանք, այն էլ՝ քաղաքական կյանք տեսած մարդ է:
Ճիշտն ասած, հայոց պատմության վատ նախադեպեր ստեղծելու ոչ մի ցանկություն չունեն ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ ժողովուրդը, բայց...
Քաղաքականությունը հնարավորի արվեստ է...

Այս խորագրի վերջին նյութերը