Լրահոս

25.08.2014 11:03


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 16-ի ժամը 08.00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09.00-ը դադարեցվել է ավտոտրանսպորտային երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2 - 83.12 կմ հատվածում` Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նույն հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին` Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Գորի - Քութաիսի ավտոճանապարհը բաց է, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է:

Այս խորագրի վերջին նյութերը