Լրահոս

25.08.2014 10:00


Նախիջևանում երկրաշարժ է տեղի ունեցել

Նախիջևանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ ժամը 03։10-ին, ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02։24-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Նախիջևան քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.380 և արևելյան երկայնության 45.530:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Զոհեր և ավերածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը