Լրահոս

24.08.2014 22:31


Երկրաշարժ Կալիֆորնիայում

Երկրաշարժ Կալիֆորնիայում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան–Ֆրանցիսկո քաղաքի մոտ՝ տեղական ժամանակով 14:20-ին, 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ Էպիկենտրոնը գտնվել է Նապա քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք: 100 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. նրանք հիմնականում տուժել են սպասքի և այլ առարկաների վայր ընկնելու հետևանքով:

Սա այս տարածաշրջանում վերջին 25 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է: Մինչ այս 1989թ. էր գրանցվել 6.9 բալ հզորությամբ երկրաշարժ:

Հավանականությունը, որ առաջիկա շաբաթվա ընթացքում երկրաշարժը կարող է կրկնվել, գնահատվում է 54 տոկոս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը