Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներից ամենացավոտը արտագաղթն է։ Մինչև 2008թ. ներգաղթի միտումներ էին արձանագրվել։ Ճիշտ է, փոքր թվերով, բայց արձանագրվել էին։
2008–ից այս կողմ հակառակ միտումն է։ Վերջին վեց տարվա ընթացքում տխրահռչակ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհը» համալրվեց շուրջ 300 հազարով։ Այդքան մարդ լքեց Հայաստանը։
Արտագաղթի մասով տարբեր պատճառներ են ներկայացվում։
Պաշտոնական տեսակետն այն է, որ պատճառը գաղջ մթնոլորտն է, որը ստեղծում են մի քանի անվերահսկելի լրատվամիջոցներ։ Ինչից բխում է, որ արտագաղթողները սեփական ուղեղ չունեն։ Նրանք լսում, դիտում կամ կարդում են անվերահսկելի մամուլն ու հավաքում ճամպրուկները։ Ըստ այդմ՝ արտագաղթը ներքին գործոններով պայմանավորված երևույթ է։ Լուծումն այս դեպքում պարզ է՝ պայքարել ոչ թե արտագաղթը ծնող իրական պատճառների դեմ, այլ Բաղրամյան 26–ի վերահսկողությունից դուրս գործող ԶԼՄ–ի։
Օրերս, սակայն, պարզվեց, որ պաշտոնական տեսակետն արտագաղթի պատճառների մասին փոխվել է։ Հայտարարվեց, որ պատճառը ոչ թե գաղջ մթնոլորտն է, այլ Սփյուռքն ու չավարտված պատերազմը, այն է՝ Ղարաբաղի հարցը։ Փաստորեն, արտագաղթն արդեն արտաքին գործոններով է պատճառաբանվում։
Թե որն է վերջնական պաշտոնական տեսակետը, դեռ պարզ չէ։
Չի բացառվում, որ մի օր հայտարարվի, որ գաղջ մթնոլորտը Հայաստանում ձևավորում են անվերահսկելի լրագրողները, սփյուռքահայերը և Ղարաբաղը հանձնել չցանկացողները, ու հենց այս զանգվածն էլ խթանում է արտագաղթը։ Նեոբոլշևիկների օրոք ամեն ինչ հնարավոր է։
Հիմա «գաղջը» ներսի՞ց, թե՞ դրսից

Կորյուն Մանուկյան