Օրերս զանգվածային լրատվության միջոցներից մեկում հրապարակված հոդվածի հեղինակը անդրադարձել է մարմնավաճառության դեմ պայքարի հիմնախնդրին և այս ոլորտում անգործունեության մեղադրանք ներկայացրել ոստիկանությանը: Ցավոք, արդեն որերորդ անգամ հանդիպում ենք մի իրավիճակի, երբ քննության առարկան հիմնավոր չուսումնասիրելը լրագրողին հանգեցնում է սխալ եզրահանգումների ու գնահատականների: Հեռու լինելով հոդվածագրի կողմից ոստիկանության հանդեպ կանխակալություն տեսնելու մտքից՝ տվյալ դեպքում ընդամենը փաստենք, որ նա անտեղյակ է օրենսդրական դաշտին և այն իրավունքներին ու պարտականություններին, որոնցով օժտված է ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարում: Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը նախատեսում է մարմնավաճառությանը վերաբերող և նրա հետ առնչվող հետևյալ տույժերն ու պատժատեսակները.
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ 1. Հոդված 45 «Վեներական հիվանդությամբ տառապողների խուսափելը բժշկական զննումից և պրոֆիլակտիկ բուժումից» (Ն/Ա հարյուրապատիկի չափով), 2. Հոդված 46 «Վեներական հիվանդությամբ վարակվելու աղբյուրը և վտանգ ներկայացնող հիվանդների հետ շփումը թաքցնելը» (Ն/Ա հարյուրապատիկի չափով), 3. Հոդված 179-1 «Պոռնկությամբ զբաղվելը» (Ն/Ա քսանապատիկի չափով): ՎԻՎ ՀՀ օր-ի 45 և 46-րդ հոդվածների ենթակայությունը ՀՀ առողջապահության նախարարությանն է, իսկ 1791-րդ հոդվածինը՝ ՀՀ ոստիկանությանը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 1. Հոդված 124. Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը. 2. Հոդված 132. Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը. 3. Հոդված 140. Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը. 4. Հոդված 262. Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված). 1. կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ. 2. իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 258 հոդվածի համաձայն, ոստիկանության տարածքային բաժին բերված մարմնավաճառի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օր.-ի 179-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվում է վարչական վարույթ, կազմվում է վարչական արձանագրություն, որից հետո նրա վեներական հիվանդ լինելու հանգամանքը պարզելու նպատակով ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտության կենտրոն, քանի որ վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը ՀՀ Քր. օր-ի 124-րդ հոդվածի հատկանիշներով առաջացնում է քրեական պատասխանատվություն: Ոստիկանությունը գործում է ՀՀ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, և ինչպես ակնհայտ է վերը բերվածից, ոչ թե «ժամանակ առ ժամանակ հավաքում է մարմնավաճառներին, ապա բաց թողնում՝ շարունակելու իրենց գործունեությունը», այլ իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթները: Եվ իրականացնում է ողջ ծավալով. 2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում իրականացված ստուգայցերի արդյունքում ՎԻՎ ՀՀ օր-ի «Պոռնկությամբ զբաղվելը» 179-1 հոդվածի հատկանիշներով կազմվել է 48 վարչական իրավախախտման արձանագրություն, ոստիկանության ծառայությունների կողմից պրոֆիլակտիկ հաշվառման են վերցվել 11 մարմնավաճառներ, հաշվառման մեջ են 221 մարմնավաճառներ: Առաջին կիսամյակի ընթաքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով քրեական 9 գործերով. որոնցից 5-ը հարուցվել են 2014 թվականին: Այդ գործերից 3-ը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, գործերից մեկը ներքին թրաֆիքինգի դեպք է, 1-ի շահագործումն իրականացվել է ԱՄԷ-ում, մեկը՝ Թուրքիայում: Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 6 զոհեր, որոնցից 5-ը՝ կանայք: 2014 թ. առաջին կիսամյակի վարույթ իրականացված քրեական 9 գործերից 2-ն ուղարկվել է դատարան, 7-ը քննության ընթացքի մեջ են: Այնպես որ, մերկապարանոց հայտարարել, թե «ոստիկանությունը ոչ թե պայքարում է երևույթի դեմ, այլ ընդամենը «ներկա-բացակա» է անում», առնվազն անբարեխղճություն ու, կրկնենք, հիմնախնդրի չիմացության հետևանք է, ինչը ԶԼՄ-ների պարագայում երիցս անթույլատրելի է, քանզի լրագրողական խոսքը ոչ միայն ձևավորում, այլև կարող է խեղել հասարակական կարծիքը: Մարմնավաճառությունը, որպես սոցիալական նեգատիվ երևույթ նախականխելու ուղղությամբ իրենց անելիքն ունեն ինչպես ընդհանուր սոցիալական, այնպես էլ հատուկ քրեաբանական սուբյեկտները, իսկ մարմնավաճառության դեմ պայքարի խստացումը ենթադրում է օրենսդրական փոփոխություններ, ինչը ոստիկանության գործունեության ոլորտից դուրս է, հետևաբար խնդրով մտահոգները օրենսդրական նախաձեռնությամբ պետք է դիմեն պատկան մարմիններին: Իսկ մինչ այդ, կրկին առաջարկում ենք՝ ոստիկանության գործունեության ոլորտին վերաբերող հրապարակում պատրաստելուց առաջ դիմել ոստիկանություն, համագործակցել ոստիկանության հետ, որը շահեկանորեն կնպաստի լրագրողների աշխատանքին՝ առնվազն նրանց զերծ պահելով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու հեռանկարից:
Ոստիկանության պարզաբանումը