Քաղաքացիների համար վտանգավորության աստիճանը Վենեսուելայում ամենաբարձրն է աշխարհում: Այս մասին ասվում է քաղաքացիական անվտանգության վերաբերյալ «Gallup»-ի հրապարակած ամփոփագրում:
«Univision»-ի փոխանցմամբ՝ վարկանշային աղյուսակում հաշվարկված են ոստիկանության նկատմամբ վստահության աստիճանը, կողոպուտների քանակն ու քաղաքացիների կողմից անվտանգության ընկալման մակարդակը:
Այսպես, Վենեսուելայում ոստիկանությանը չի վստահում հարցվածների 74%-ը, մեծահասկաների միայն 19%-ը չի վախենում գիշերը քայլել փողոցներով, իսկ հարցմանը մասնակցած 22%-ը հայտնել է, որ իրենք կամ իրենց հարազատները վերջին տարվա ընթացքում կողոպտվել են:
Ընդ որում, ՄԱԿ թմրանյութերի և հանցագործությունների վարչության տվյալներով՝ սպանությունների մասով Վենեսուելան զիջում է միայն Հոնդուրասին, որտեղ 100 հազար բնակչի մասով կատարվում է 90,4 սպանություն:
Վենեսուելան՝ աշխարհի ամենավտանգավոր երկիր