«A1plus.am»–ի փոխանցմամբ, այսօր Բազե-2014 երիտասարդական հավաքի փակման արարողությանը Սերժ Սարգսյանը անակնկալ որոշել է պատասխանել մի շարք լրատվամիջոցների հարցերին:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցի մասին
Սերժ Սարգսյանը անկեղծացավ՝ համաձայն է, որ Միության անդամ ոչ բոլոր պետություններն են երեւի թե ուրախ մեր անդամակցությամբ.«Մենք փոքր ու խնդիրներ ունեցող երկիր ենք, ու դրանով անդամ երկրների համար միգուցե խնդիրներ ենք ստեղծում: Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե մենք գլխակորույս արագությամբ ցանկանում ենք ՄՄ անդամ դառնանք: Սա փուլային կարեւոր մի շրջան է: Ակնհայտ է, որ շատ բան է փոխվելու մեր երկրում, եւ ժամանակը ցույց կտա, թե ով է լինելու ճիշտ: Ինչ վերաբերում է փոփոխություններին, դրանց մասին կխոսենք հետո, երբ բանակցությունները ավարտվեն»:
Կառավարության մասին
Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ կառավարության ծրագրերի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումների մասին: Պարոն Սարգսյանի խոսքերով՝ նրանք ովքեր չեն աշխատել կառավարությունում, լավ պատկերացում չունեն ստվերի մասին.«Երբ խոսում են 70 տոկոս ստվերի մասին, այդ մարդիկ ի՞նչ է ունեն սեփական վիճակագրական վարչություն: Ստվերի մասին կարող են խոսել միայն, եթե իրենց հարեւան բարեկամները աշխատում են ստվերում: Հարկերի մեր հավաքելիությունը 13 տոկոսից այժմ կազմում է 24 տոկոս: Հարեւան երկրների հետ համեմատած շատ մեծ տարբերություն չկա ստվերի առումով: Մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է»:
Արտագաղթի մասին
Սերժ Սարգսյանը չշրջանցեց նաեւ արտագաղթի թեման: Նա չհամաձայնվեց լրագրողի այն դիտարկմանը, թե արտագաղթը ահագնացող չափերի է հասել: Նա խորհուրդ տվեց լրգրողին լավ ուսումնասիրել հայերենի քերականությունը եւ ճիշտ բառեր ընտրել. «Որ ասում եք ահագնացող, ես հասկանում եմ , որ դա պետք է վերաբերի ջրի հոսքին: Սուրճի բաժակ եք նայու՞մ, որ նման դիտարկում եք անում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով արտագաղթի տեմպերը կրճատվել են, իսկ այս տարվա տվյալները՝ խոստումնալից են: Օրինակ 1990-ական թվականներին, մեծերը կհիշեն, արտագաղթը ավելի մեծ էր: Ես այն համոզմանն եմ, որ մարդիկ ովքեր գնում են երկրից, գնում են այն պայմանների հետեւից, որոնց ձգտում են: Արտագաղթը միայն մեզ չէ բնորոշ՝ այն մեծ է ՝ նախկին Խորհրդային Միության, այնգամ Մերձբալթյան երկրներում»:
Սերժ Սարգսյանը թվեց երկու պատճառ, որոնք նպաստում են արտագաղթին: Առաջինը, ըստ նրա, հայկական Սփյուռքի առկայություւնն է. «Այն մագնիսի նման քաշում է: Երկրորդ պատճառը ըստ Սերժ Սարգսյանի` մեր չավարտված պատերազմն է»:
Սերժ Սարգսյանը խոսեց նաև սահմանադրական բարեփոխումների մասին: Նա նշեց, որ հոկտեմբերին կամփոփի հանձնաժողովի աշխատանքները և կստորագրի հայեցակարգ և միայն այդ ժամանակ պարզ կդառնա՝ կընդունվի արդյոք օրենք հանրաքվե անցկացնելու համար:
Սերժ Սարգսյանի «անակնկալ» պատասխանները լրագրողներին

Մանրամասները՝ «A1plus.am»–ում։