Ռուսաստանը պահանջում է հետաքննել Բաքվում հայ գերու մահվան հանգամանքները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ԱլեքսանդրԼուկաշևիչըհայտարարել է՝ Ռուսաստանը խորապես ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունն ուղեկցվում է մարդկային զոհերով։ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Լուկաշևիչն անհրաժեշտ է համարել Բաքվում հայ գերի ԿարենՊետրոյանիմահվանփաստիմանրակրկիտհետաքննությունը:
Նա նաև կողմերին կոչ է արել հետևել 2010թ. հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների Համատեղ հայտարարությանը՝ համաձայն որի սահմանվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձման դրույթները:
Ռուսաստանը պահանջում է հետաքննել Բաքվում հայ գերու մահվան հանգամանքները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է՝ Ռուսաստանը խորապես ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունն ուղեկցվում է մարդկային զոհերով։ ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Լուկաշևիչն անհրաժեշտ է համարել Բաքվում հայ գերի Կարեն Պետրոյանի մահվան փաստի մանրակրկիտ հետաքննությունը:

7or.am